Կենդանակերպի ամենաբարդ նշանները
LifeԿենդանակերպի այս նշանների հետ շփումն ամենաբարդն է: Elle.ru-ն ներկայացրել է նրանց:
Կարիճ: Կարիճները դաժան են, հիշաչար, ստանում են ամենը, ինչ իրենց հարկավոր է: Նրանք լիդեր են կամ փորձում են այդպիսին լինել: Կենտրոնացած են միայն այն բանի վրա, ինչ իրենց համար կարևոր է:
Բացի այդ՝ Կարիճները չափազանց կամակոր են: Եվ, իհարկե, Կարիճներն անպայման կպատասխանեն իրենց հասցված վիրավորանքին:
Խոյ: Խոյի հետ շփումը նման է համակարգչային խաղի, որում դուք այս պահին վերևում եք, բայց վայրկյաններ անց հայտնվում եք ներքևում: Խոյերը սիրում են վիճել, տանել չեն կարողանում պարտվել բանավեճերում, հեշտությամբ կոտրում են երկար ժամանակ կառուցածը և առհասարակ չեն մտածում իրենց քայլերի հետևանքների մասին: Խոյերը նյարդային են, բայց հաճախ նրանց հետ ապրած հանգիստ րոպեներն ապրած փոթորիկների արժեքն ունեն:
Շարունակությունը՝ այստեղ