Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ


«Ես ուզում եմ երգարվեստում մնայուն անուն և երկար ապրող երգեր ստեղծել». Արայիկ Ավետիսյանը՝ նոր տեսահոլովակի և առաջիկա աշխատանքների մասին

Life

Երգիչ Արայիկ Ավետիսյանն օրեր առաջ ներկայացրեց իր նոր՝ «Իմ նվեր» երգի տեսահոլովակը, որի երաժշտության հեղինակն ինքն է, իսկ խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը, ռեժիսորն է Արեն Բայադյանը: Երգիչը BlogNews.am-ի հետ զրույցում պատմել է նոր տեսահոլովակի, ձայնասկավառակի, առաջիկա անելիքների և ապագա մենահամերգի մասին: Նախաբանի համար նշենք, որ Արայիկ Ավետիսյանը հաճախել է Ջիվանու անվան աշուղական դպրոց: Տասներեք տարեկան հասակում ունեցել է մենահամերգ Արամ Խաչատրյան համերգասրահում ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի ղեկավարությամբ և Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների նվագակցությամբ: Այնուհետև կրթությունը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում. պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր գործիչ Արզաս Ոսկանյանի սանն է:

«Սովորում եմ ժողովրդական երգի բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսում: Արդեն ժամանակն էր հանդես գալու տեսահոլովակով, և անցյալ տարի թիմային աշխատանքի արդյունքում ընտրվեց «Սիրո ծովում» երգը, որն ունեցավ համանուն տեսահոլովակը։ Ելնելով արձագանքներից, դիտումների մեծ քանակից՝ կարող ենք ասել, որ սիրվեց երգը: Հուրախություն մեզ՝ սպասվածից ավելին էր: Շնորհակալ եմ իրենց գործին տիրապետող ավագ ընկերներիս, ովքեր ի սկզբանե գիտեին, որ հաջողությունն ուղեկցելու է մեր գործին»,- պատմում է Արայիկը:

Ի դեպ՝ «Իմ նվեր» երգի երաժշտության հեղինակը հենց երգիչն է. «Կան այլ ստեղծագործություններ, որոնք իմ ապրումների, զգացմունքների ծնունդն են՝ հանձնված նոտաներին, տարվա ընթացքում դրանք նույնպես տեսահոլովակի տեսքով կհանձնենք երկրպագուների դատին: Կարճ ժամանակահատվածում արդեն երրորդ տեսահոլովակը նկարահանեցինք Արեն Բայադյանի հետ»:

Երգիչը նշում է, որ ամեն բան արել են հանդիսատեսին գոհացնելու համար, իսկ իր երաժշտական կարիերայի սկզիզբը վստահել է 8 production-ի Էդգար Հայրապետյանին. «Առհասարակ վստահում եմ մասնագետներին և սիրում եմ նախապես նոր գործը քննարկել յուրաքանչյուրի հետ»:

Արայիկը նշում է, որ նպատակ չունի միայն գումար վաստակելու. «Առավելագույնը, որ պիտի անեմ երգարվեստում, մնայուն անուն և երկար ապրող երգեր ստեղծելն է, որոնք տարիներ հետո էլ կհնչեն ու սիրված կլինեն իմ կատարմամբ: Իհարկե հաճելի է, որ զուգահեռ կարողանաս բարձր հոնարարներ ստանալ համերգային շրջագայություններից ու կորպորատիվ հրավերներից: Երգում եմ նաև փոփ ժանրում: Տեսահոլովակներս նկարահանված են փոփ ժանրում»:

Մրցակցությունից չի վախենում, հակառակը, միայն ուրախ է, որ շուրջը տիրող երաժշտական անճաշակության հետ մեկտեղ կարելի է ներկայացնել որակյալը. «Ունկնդիրը միշտ տարբերում է այն գործը, որի համար ջանքեր չես խնայել` ներդնելով ամեն ինչ՝ ներառյալ ֆինանսներ ու աշխատասիրություն՝ բնությունից տրված ձայնն առավել գրագետ հնչեցնելու համար»:

Չնայած շոու բիզնեսում նորեկ է, սակայն, ինչպես նշում է, լուրջ առաջարկներ ունի համերգներով ներկայանալու Եվրոպայում և ԱՄՆ-ում. «Նախ՝ պետք է կայանալ, հաստատվել ու սիրվել հայրենիքում, որն ինքնին ճանապարհ կհարթի դեպի հայաշատ սփյուռք: Հիմա անդադար աշատում ենք, որպեսզի ներկայացնենք առաջին ձայնասկավառակը, որին կհաջորդի մենահամերգը Երևանում, ապա՝ արտերկրում»:

Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատուն Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»
Ամենադիտված