Կենդանակերպի ամենաժլատ նշանները
LifeԿենդանակերպի նշանների մի մասն առատաձեռն է, մյուսներն առանձնանում են ժլատությամբ: Elle.ru-ն ներկայացրել է ամենաժլատներին:
Այծեղջյուր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գլխավորում են ցանկը: Նրանք պատրաստ են ժամանակ սպանել ավելի էժան ապրանք գտնելու համար, նույնիսկ եթե տարբերությունն աննշան է: Այծեղջյուրին նաև թվում է, թե բոլորը փորձում են խաբել իրեն: Այդ պատճառով նա երբեմն չափազանց կասկածամիտ է:
Կույս: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն սիրում գումար ծախսել մյուսների համար, բայց պատրաստ են իրենց համար մեծ գումար ծախսել: Իհարկե, հնարավոր է Կույսից գումար խնդրել. նա հեշտությամբ է խաբվում քծնանքին: Միայն հաշվի առեք, որ Կույսը կհիշի, թե որքան գումար է ծախսել, և գումարը ետ կպահանջի:
Խեցգետին: Խեցգետինները պրակտիկ են, զուսպ: Նրանք գումար չեն ծախսում անիմաստ բաների վրա:
Ցուլ: Յուրահատուկ մարդիկ են: Փորձում են ապրել մյուսների հաշվին՝ հաշվելով իրենց գումարը: Բայց երբ Ցուլերն իմանում են, որ իսկապես ֆինանսական խնդիրներ ունեք, մոռանում են իրենց ժլատության մասին և օգնության հասնում:
Ձկներ: Ձկները գումարային հարցերում կախված են տրամադրությունից: Դրական տրամադրվածության դեպքում նրանք հեշտությամբ են գումար ծախսում, բայց վատ տրամադրվածության դեպքում կարող եք նրանցից ոչինչ չսպասել:
Երկվորյակներ: Երկվորյակների պահվածքը հանրության շրջանում և նեղ շրջապատում տարբեր է: Եթե ցանկանում եք, որ Երկվորյակը ֆինանսական զիջումներ անի, բանակցություններ վարեք այլ մարդկանց ներկայությամբ. այդ դեպքում կստանաք ձեր ուզածը:
Շարունակությունը՝ այստեղ