Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ


Եթե տան ոսկեղենը տեղում լիներ, 14 տարեկան աղջկա բռնաբարության մասին ծնողները չէի՞ն իմանա. ահասարսուռ դեպքի մանրամասները

Life

Հաշված օրեր անց ազատության մեջ կհայտնվի անչափահասի հետ սոցցանցով ծանոթացած, ապա նրան բռնաբարած երիտասարդը: Գոռ Կ.-ն այդ հանցանքների համար դատապարտվել էր 7 տարի ազատազրկման: 2010 թվականին դեռ 22-ամյա Գոռը և 14-ամյա երկու աղջիկներ հանդիպել էին «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում: Անչափահասներից մեկի հետ նա սկզբում հեռախոսային խոսակցություններ էր վարել, ապա սկսել էին հանդիպել, 14-ամյա աղջկան հուզող թեմաների` սիրո և ընկերության մասին էին խոսել: Ըստ նրա` հանդիպել էին հիմնականում գիշերային ժամերին: Աղջիկը պատճառաբանել էր, թե խիստ ծնողներ ունի, նրանք թույլ չեն տալիս տնից պատեհ-անպատեհ դուրս գալ: Դե, աղջիկն էլ սկսել էր տնից դուրս գալ… կեսգիշերից հետո, երբ տնեցիները քնած էին լինում:

Այդպես աննկատ էլ նա դուրս էր եկել 2010 թվականի մայիսի լույս 25-ի գիշերը` ժամը 2-ին, և համաձայնել էր սուրճ խմել Կիրակոսյանի հյուրանոցային համարում: Ըստ աղջկա` ինքը համաձայնել էր, որովհետև «նախկինում որևէ միջադեպ տեղի չէր ունեցել»: Այս անգամ, սակայն, «միջադեպ» եղել էր, այսինքն, ըստ աղջկա` Գոռը բռնությամբ իր հետ սեռական հարաբերություն էր ունեցել: Գոռը կտրականապես ժխտում էր այս հանգամանքը, նրա վարկածով` գիշերն իր սենյակում միայն սուրճ էին խմել, ինքը աղջկան ընկերաբար խորհուրդ էր տվել խելքը գլուխը հավաքել ու դասերով զբաղվել: Իր ցուցմունքներում Գոռը նշել էր, թե սենյակն ընդամենը 2 մետրի վրա էր գտնվում հյուրանոցի հերթապահի ու պահակային ծառայության աշխատողի սենյակից, եթե աղջիկն աղմկեր, նրանք կլսեին: Սակայն աղմուկ լսելուց առաջ նախ պետք է որ հիշյալ ծառայություններն իրականացնողներն աղջկա մուտքը հյուրանոց արգելեին, այն էլ`գիշերվա ժամը 2-ին: Այդ դեպքում չէր կատարվի այն ծանր հանցանքը` բռնաբարությունը: Բռնաբարությունից հետո աղջիկը տուն էր վերադարձել, ըստ իր ցուցմունքների` որոշ վնասվածքներով: Սակայն տնեցիներից ոչ ոք ոչինչ չէր նկատել: Կյանքը շարունակվել էր «բնականոն ռիթմով»: Աղջիկը ոչ ոքի ոչինչ չէր պատմել: Եվ որպեսզի Գոռն էլ ոչ ոքի ոչինչ չպատմի և իրեն չանվանարկի, նա տնից վերցրել էր ծնողների` 1 միլիոն 700 հազար դրամ արժողությամբ 120 գրամ ոսկեղենն ու հանձնել Գոռին: Փաստորեն, վերջինս, ըստ դատական ակտի, սպառնացել էր աղջկան, թե կհրապարակի տեղի ունեցածը: Եվ աղջիկը ոսկեղենով փորձել էր լռեցնել իր նկատմամբ բռնություն գործադրած երիտասարդին: Միևնույն ժամանակ, երիտասարդը խոստացել էր վերադարձնել ոսկեղենը, երբ հնարավորություն կունենար այն գրավատնից վերցնելու: Աղջիկը բռնաբարության մասին խոսել էր, երբ հուլիս ամսին ծնողները հիշել էին իրենց ոսկեղենը և տանը փնտրել ու չէին գտել: Աղջիկը սկզբում ասել էր, թե Գոռը խաբեությամբ է վերցրել ոսկեղենը, ապա պատմել էր բռնաբարության պատմությունը: Հետաքրիր է, որ մայիսին կատարված ու հուլիսին ի հայտ եկած բռնաբարության փաստը ստուգելու համար անցկացված դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ` աղջկա կուսաթաղանթի ամբողջականությունը խախտված չէր: Աղջիկը կույս էր: Բայց, ըստ մասնագետների` նրա կուսաթաղանթի անատոմիական կառուցվածքն այնպիսին էր, որ կարող էր սեռական հարաբերություն լինել` առանց կուսաթաղանթի ամբողջականության խախտման: Դատաբժիշկները նաև մարմնական վնասվածքներ չէին հայտնաբերել, քանի որ դեպքից երկու ամիս էր անցել, բացի այդ, դեպքից անմիջապես հետո աղջկա տնեցիներն էլ ոչինչ չէին նկատել: Ստացվում է, որ բռնաբարության համար մեղադրանքը հիմնվում էր հիմնականում տուժողի ցուցմունքի վրա: Ամբաստանյալն ի սկզբանե չէր ընդունել այդ մեղքը: Չէր ընդունել նաև շորթման մեղադրանքը: Ըստ նրա` աղջկա ծնողների ոսկեղենը տվել էր իր խնդրանքով, միայն` որ օգնի ընկերոջը, նեղ վիճակից հանի: Այնուամենայնիվ, երբ աղջկա հարազատների բողոքից հետո ոստիկանները հանդիպել էին Գոռ Կիրակոսյանին, վերջինս դիմել էր փախուստի ու կալանքի տակ առնվել ամիսներ անց` 2011 թվականի փետրվարի 23-ին: Աղջիկն «ընկերոջից» լրջորեն հիասթափվել էր ոչ թե բռնաբարությունից ու շորթումից հետո, այլ` երբ իմացել էր, որ Գոռը հանդիպում է նաև իր բարեկամուհու` մեկ այլ 14-ամյա աղջկա հետ:

Գոռը վերջինիս հետ ծանոթացել էր նույն սոցիալական ցանցում: Հետո սկսել էր հանդիպել: Այս դեպքում նա պարզապես սիրո խոստովանություններով էր գերել աղջկա սիրտը և, ի պատասխան, պարբերաբար ստացել նրա ծնողների ոսկեղենը, գրավ դրել, հետո գրավից հանել ու վերադարձրել և օրեր անց նորից խնդրել ու վերցրել զարդերը: Ոսկեղենի շրջապտույտ էր կատարվել` այս աղջկա տնից դեպի Գոռի գրպանն ու անմիջապես դեպի գրավատուն, այնտեղից կրկին` աղջկա տուն և այսպես` մի քանի անգամ: 240 հազար դրամ արժողությամբ ոսկեղենը, ի վերջո, հայտնաբերվել ու վերադարձվել էր աղջկա ծնողներին, իսկ Գոռ Կ.-ին այս դրվագով մեղադրանք էր առաջադրվել խարդախության եղանակով հափշտակություն կատարելու համար: Կիրակոսյանը հենց միայն այս դրվագով էլ իրեն մեղավոր էր ճանաչում: Հ.Գ. Աղջկա ծնողները, լինելով խստաբարո ու պահանջկոտ մարդիկ, չէին նկատել, թե ինչպես է կեսգիշերից հետո իրենց երեխան դուրս գալիս տնից կամ ինչպես է վերադառնում, ինչ դեպքերից ու բռնարարքներից հետո: Երեխայի բացակայությունները ջրի երես էին դուրս եկել ոսկեղենի փնտրտուքի արդյունքում: Այսինքն, եթե ոսկեղենը տեղում լիներ, բռնաբարության մասին էլ, երևի, ոչ ոք չէր իմանա: 

Առավել մանրամասն՝ ԱՅՍՏԵՂ : 

Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատուն Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»
Ամենադիտված