Բաղրամյան պողոտան կաթվածահար է, ոստիկանները փակել են փողոցը Հրդեհ՝ Գյումրի քաղաքում Շղթայական վթար՝ Արագածոտնում, բախվել են «Mitsubishi», «Suzuki», «Toyota», «Ford» և «ՎԱԶ 2107» ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը ժամանեց Հայաստան Իսրայելը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ Իրանին միայնակ հարվածելnւ հնարավորության մասին Դեղերի գները կարող ենք նվազեցնել․ Նարեկ Կարապետյան Պատրաստ են վտանգել ազգային պետական շահերը՝ իրենց իշխանությունը պահելու համար․ Արմեն Մանվելյան Պայմանագրային զինծառայողի են ծեծել. քրեական վարույթ է նախաձեռնվել 9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ Քաղաքացիներին կոչ ենք անում վճարման եղանակի փոփոխության դիմում ներկայացնել մինչև 2026 թ․ մարտի 5-ը. նախարարություն


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Գեհլ Արքիթեքթս» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի հետ

Հասարակություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է քաղաքային միջավայրի բարելավման ոլորտում աշխարհահռչակ «Գեհլ Արքիթեքթս» (Gehl Architects) դանիական խորհրդատվական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հենրիեթ Վամբերգի գլխավորած պատվիրակության հետ: Դանիացի մասնագետների այցի նպատակն է տեղում ուսումնասիրել Երևանն ավելի հարմարավետ դարձնելու և քաղաքային պլանավորման հնարավորությունները: 

Ներկայացնելով այս հարցում իր մոտեցումները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ անհրաժեշտություն կա ունենալու ուղեցույց-կանոնակարգ, որտեղ մանրամասն նշված կլինեն հարմարավետ և գեղեցիկ միջավայր ունենալու բոլոր չափորոշիչները: 

«Վերջին տարիներին մենք հստակ քաղաքականություն ենք որդեգրել Երևանը ինչպես բնակիչների, այնպես էլ քաղաքի հյուրերի համար առավել հարմարավետ դարձնելու հարցում: Ծրագրային մոտեցման արդյունքում մեզ հաջողվել է այդ ուղղությամբ զգալի աշխատանքներ իրականացնել: Ակնհայտ է, որ հարմարավետ քաղաք ունենալու համար պետք է լինի հստակ կանոնակարգված մոտեցում ինչպես կառուցապատողների և ներդրողների, այնպես էլ քաղաքային իշխանության համար: Ըստ այդմ, լիահույս եմ, որ մեր մասնագետների հետ համատեղ աշխատանքի արդյունքում, օգտագործելով ձեր բազմամյա միջազգային փորձը, կկարողանանք գտնել ավելի արդյունավետ լուծումներ», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու մեկ անգամ ևս վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է համագործակցության համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու համագործակցության պատրաստակամությանհամար՝ «Գեհլ Արքիթեքթս» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հենրիեթ Վամբերգն ընդգծել է, որ իրենց ընկերությունը ևս շահագրգիռ է փոխգործակցություն հաստատելու Երևանի քաղաքապետարանի հետ ու գործունեություն ծավալել Երևանում: 

«Պարոն քաղաքապետ, նախ շնորհակալ ենք Ձեզ՝ համագործակցության պատրաստակամության համար: Հարմարավետ քաղաք ունենալու և միջավայր ձևավորելու հարցում Ձեր մոտեցումներն իսկապես ողջունելի են, և հուսով եմ, որ Ձեր թիմի հետ համատեղ աշխատանքով մենք կկարողանանք առաջարկել Երևանի քաղաքային միջավայրի պլանավորման այնպիսի լուծումներ, որոնք բոլորի համար ընդունելի կլինեն: Նաև ուզում եմ հատուկ նշել, որ արդեն հասցրել ենք հիանալ Ձեր քաղաքի գեղեցկությամբ ու կարող եմ վստահ ասել, որ Երևանն իսկապես շատ գրավիչ քաղաք է և ունի շատ լավ կառուցվածք, ինչն անչափ կարևոր է լավ հիմքի վրա աշխատանք սկսելու համար», - նշել է Հենրիեթ Վամբերգը: 

Հանդիպման ընթացքում դանիացի մասնագետները Երևանի քաղաքապետին ներկայացրել են նաև ընկերության գործունեությունը՝ նշելով, որ Սան Ֆրանցիսկո, Նյու Յորք, Կոպենհագեն, Մոսկվա և աշխարհի ավելի քան 20 խոշոր քաղաքների քաղաքային միջավայրի ուղեցույցի կազմման աշխատանքներն իրականացվել է հենց «Գեհլ Արքիթեքթս» ընկերության կողմից: 

Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ և ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները, որից հետո համատեղ մշակել աշխատանքների առաջնահերթությունն ու ժամանակացույցը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուրը չունի որևէ պաշտոնական հիմնավորում կամ աղբյուր. Յունիբանկ Փաստաթղթեր. Փաշինյանի եղբայրը ՌԴ քաղաքացի է, ԱԱԾ-ն ստուգե՞լ է՝ գուցե ԿԳԲ-ի գործակալ է․ Լիա ՍարգսյանԴաշինք՝ հայության միասնության ու արժեքների համար Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել Mastercard-ի Excellence in Customer Experience անվանակարգումԻրատեսական և հիմնավորված զարգացման ծրագիր՝ երկրի փրկության համար․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնություն «Սլավմեդ»-ում իրականացվեց հերթական բարդ ու հաջողված ռոբոտային վիրահատությունըՎերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղըՀամայնքային ոստիկանները բացահայտել են շնամարտ կազմակերպելու դեպքերՀրշեջ-փրկարարները մարել են Գյումրու 3 տների տանիքներում բռնկված հրդեհըՈ՞րն է Փաշինյանի խոստացած խաղաղության երաշխիքը․ Ավետիք ՉալաբյանԶոհվել է Հայկ ԳասպարյանըԴոլարի փոխարժեքը աճել է. Եվրոն ևս թանկացել էԲաղրամյան պողոտան կաթվածահար է, ոստիկանները փակել են փողոցըՀրդեհ՝ Գյումրի քաղաքում Ձյուն և մառախուղ. ինչ իրավիճակ է ճանապարհներինՇղթայական վթար՝ Արագածոտնում, բախվել են «Mitsubishi», «Suzuki», «Toyota», «Ford» և «ՎԱԶ 2107»Ռուսական անվտանգության ճարտարապետությունը և Հայաստանի գոյաբանական մարտահրավերը արևմտյան քաղաքականության պայմաններում․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը ժամանեց Հայաստան Դեռահասը դանակահարել է հնդիկ ուսանողների և ոստիկանների, ապա՝ ինքն իրենԻսրայելը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ Իրանին միայնակ հարվածելnւ հնարավորության մասինԱյսօր «Համահայկական ճակատ» շարժումն ու համանուն կուսակցությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին հանձնեցին պաշտոնական նամակԴեղերի գները կարող ենք նվազեցնել․ Նարեկ Կարապետյան Պատրաստ են վտանգել ազգային պետական շահերը՝ իրենց իշխանությունը պահելու համար․ Արմեն Մանվելյան Վենսի այցն ու իրական նպատակները Մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր կարող է արգելվել Թուրքիան արագացնում է հայ–թուրքական սահմանի բացման աշխատանքները Հետվճարը չարիք է. Հրայր ԿամենդատյանՊայմանագրային զինծառայողի են ծեծել. քրեական վարույթ է նախաձեռնվել ԶՊՄԿ գլխավոր տնօրենը` երկրաբանության զարգացման հեռանկարների մասինԱդրբեջանը զինվում է և ամրացնում իր դիրքերը Հայաստանի հետ սահմաններին․ Արեգ ՍավգուլյանՆերդրումների փլուզում․ երբ «բարեփոխումները» վանում են կապիտալը. Հովիկ Գրիգորյան 9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակՔաղաքացիներին կոչ ենք անում վճարման եղանակի փոփոխության դիմում ներկայացնել մինչև 2026 թ․ մարտի 5-ը. նախարարությունՎրաերթ-ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. կա տուժած Ձնախառն անձրև, մառախուղ․ եղանակն այս օրերին Ժողովրդավարության դիմակի հետևում․ երբ ճնշումները դառնում են միջազգային հարց Հեղուկ գազի գինը կիջնի՞ Չինաստանը հինգ տարում կառուցել է ավելի շատ էներգահզորություններ, քան ԱՄՆ-ը՝ ողջ պատմության ընթացքում Այս իշխանությունների օրոք Հայաստանի տարածքը փոքրացել է, այլ բանի նրանք ունակ չեն․ Ավետիք ՔերոբյանԵրկու օր առաջ մաhացած պայմանագրային զինծառայողը՝ Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով Եկեղեցին է Հայոց պատմությունը գրի առել ու շարունակում է գրի առնել. Արշակ ԿարապետյանՋեյ Դի Վենսը տիկնոջ հետ այսօր կժամանի Հայաստան․ Կառավարություն Հայ-թուրքական սահմանի «Ալիջան» անցակետի համար նախապատրաստական աշխատանքները արագացել են Լապորտան պարզաբանել է, թե ինչու է «Բարսելոնա»-ն որոշել լքել Սուպերլիգայի նախագիծը Ֆասթ Բանկն ու Visa-ն ամփոփել են գործակցության մեկ տարին Վենսի այցով պայմանավորված Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Արտաշատում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Nissan Murano»-ն Ծառուկյանը վաղը հայտարարությու՞ն կանիՀայաստանը աշխարհաքաղաքական գործընթացների խաչմերուկում. ՀայաՔվե
Ամենադիտված