Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Կրեմլում կարծում են, որ Թուրքիան կարող է ազդել Կիևի վրա Ազգային ժողովում միաձայն վավերացվել է ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ ԱՄՆ-ն Իրանից Հորմուզի հետ կապված «նվեր» է ստացել. Թրամփ Թմրանյութի դեպքով ձերբակալված պայմանագրային զինծառայողը փորձել է փախուստի դիմել Մեքենա hրկիզելուն դրդած 29-ամյա տղամարդը կալանավnրվել է Փաշինյանն ու ՔՊ-ն թաքցնում էին ադրբեջանական ներխnւժումները, ինչը և մենք ապացուցեցինք. Թաթոյան Թեհրանը բանակցություններ չի վարում Վաշինգտոնի հետ. Բաղայի Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու


Ամենաաղքատ մարզի զարգացման հեռանկարները

Blog

Կարեն Մկոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

Հանրապետության հյուսիսային դարպասը ներկայացնող Շիրակի մարզը ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական կարևոր դիրք: Այն պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից` Վրաստանին: Մարզը ունի 131 բնակավայրեր՝ 3 քաղաք և 128 գյուղ:
ՀՀ Շիրակի մարզը շարունակում է մնալ ՀՀ ամենաաղքատ տարածաշրջանը, որտեղ աղքատության գծից ցածր է բնակչության 47.7%-ը: Մարզում աղքատության մակարդակը 2011թ. տվյալներով 12.7 տոկոսային կետով բարձր է աղքատության հանրապետական միջին ցուցանիշից և 20.2 տոկոսային կետով բարձր է Երևանի ցուցանիշից:

Մարզի զարգացման միտումները զգալիորեն հետ են մնում հանրապետության միջին ցուցանիշներից պայմանավորված լինելով տարածքի տնտեսական ներուժի սահմանափակություններով, ֆիզիկական և սոցիալական ենթակառուցվածքների թերզարգացած ցանցով, բնակլիմայական խիստ պայմաններով և, իհարկե, 1988թ.-ի ավերիչ երկրաշարժից բխող գործոնների դեռևս ոչ ամբողջովին լուծված խնդիրներով:

Կառավարությանը հայտարարում է, որ իր ուշադրության կենտրոնում է հանրապետության տնտեսական աճին զուգընթաց խորացող տարածքային զարգացման անհամաչափությունների վերացման խնդիրները: Տնտեսական զարգացման անհամաչափությունների հետագա չվերահսկվող աճը խիստ անցանկալի է, քանի որ այն խնդիրներ է առաջ բերում ինչպես երկրի ներքին կայունության առումով, այնպես էլ նպաստում է տնտեսապես թույլ զարգացած տարածաշրջաններից բնակչության արտահոսքին դեպի մայրաքաղ անվերահսկելի կենտրոնացմանը կամ արտագաղթին:

Մարզերի տնտեսական զարգացման տեմպերը ապահովելու նպատակով անհրաժեշտ կլինի իրականացնել մի շարք հիմնարար միջոցառումներ, որոնց մեջ էական դեր կխաղա ինչպես պետական, այնպես էլ, մասնավոր ներդրումների վերաուղղումը Երևանից դեպի մարզեր, ինչպես նաև դրանց միջմարզային բաշխման հավասարեցման խրախուսումը:
ՀՀ Շիրակի մարզի արդյունաբերության առաջատար ճյուղերն են սննդամթերքի, խմիչքների, մանածագործական արտադրությունը և այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունը: Տարածաշրջանն ունի հանքագործական, մշակող արդյունաբերություն զարգացնելու զգալի հնարավորություններ:

Մարզն այսօր կարիք ունի կենտրոնական կառավարման մարմինների ավելի մեծ ուշադրության ու աջակցության:
Դրանով էր պայմանավորված օգոստոսի 1-ին ՀՀ վարչապետի և շվեյցարահայ գործարար, բարերար՝ «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշի այցը Շիրակի մարզ: Նրանք այցելել են Գյումրի քաղաքում գտնվող մշակութային և հոգևոր կենտրոններ, ինչպես նաև «Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի» նորակառույց շենք, որի շինարարական աշխատանքները տևել են 2006-2015 թթ., և շինարարության ընդհանուր արժեքը կազմել է 890.0 մլն ՀՀ դրամ: Այցելել են «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ, ծանոթացել «Գյումրի-2» բարձրավոլտ 220 ԿՎ հզորությամբ ենթակայանի գործունեության ընթացքին:

Գործադրի ղեկավարը այց է կատարել Գյումրիում գործունեություն ծավալող «Լենտեքս» ՍՊԸ՝ գուլպաների և զուգագուլպաների խոշոր արտադրողներից մեկը Հայաստանում: 2001 թ. հիմնադրված «Լենտեքս» ՍՊԸ-ն հագեցած է ժամանակակից մեքենասարքավորումներով, արտադրում է տղամարդու, կանացի և մանկական գուլպեղեն, ինչպես նաև տրիկոտաժեղեն. տարեկան թողարկված արտադրանքի ծավալը կազմում է 550 մլն ՀՀ դրամ: Ձեռնարկությունում աշխատում է մոտ 290 մարդ՝ 85000 դրամ միջին աշխատավարձով: Ընկերության միջոցներով կառուցվել և 2014 թ. շահագործման է հանձնվել արտադրական նոր մասնաշենք՝ 2900 քառ. մետր մակերեսով:

Վարչապետը կարևորելով Շիրակի մարզում տնտեսական զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը նպաստող նման ընկերությունների ներկայությունը կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել ձեռնարկության ընդլայնման ծրագրերին: «Լենտեքս» ՍՊԸ տնօրեն Կարեն Գոմցյանը խոստացել է, որ համապատասխան տարածք և վարկային ռեսուրսներ ունենալու դեպքում ընկերությունը պատրաստ է մեծացնել արտադրական ծավալը և մարզում շուրջ 300 նոր աշխատատեղ ստեղծել:

Վարչապետը առաջարկել ընկերության տնօրենին սեղմ ժամկետում մշակել և ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել բիզնես ծրագիր, ընդգծել է, որ անձամբ է հետևելու վերոնշյալ բոլոր գործընթացների կազմակերպմանը՝ տարածքի տրամադրումից մինչև վարկային ռեսուրսների հատկացում:
Շիրակի մարզում բերքահավաքի աշխատանքները ընթացքի մեջ են, և ակնկալվում է հավաքել մոտ 140 հազար տոննա, որը ռեկորդային է մարզի պատմության մեջ: Մարզի առաջնահերթ խնդիրներից շարքում շարունակում է մնալ աշխատատեղերի ստեղծումը, ճանապարհների վատ վիճակը և վթարային շենքերի առկայությունը:

Այդ ուղղությամբ պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերը ընթացքի մեջ են: Մասնավորապես՝ այս տարի կառավարության որոշմամբ հրատապ ծրագրերով մարզին հատկացվել է 530 մլն ՀՀ դրամ, որից 304 մլն ՀՀ դրամը նախատեսվում է ուղղել ճանապարհաշինությանը և մարզի ճանապարհների վիճակի բարելավմանը: Մնացած գումարն ուղղվելու է դպրոցների, մանկապարտեզների, համայնքապետարանների բարեկարգմանը և շենքային պայմանների բարելավմանը, համայնքներում ենթակառուցվածքների նորոգմանը և այլն:

Հաշվի առնելով մարզի համայնքների սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային լինելը, ինչպես նաև հեռավորությունը մարզկենտրոնից և մայրաքաղաքից, ճանապարհների բարեկարգման և նորª ավելի կարճ ճանապարհների կառուցման խնդիրը գերակա է բնակչության և համայնքների տնտեսական ակտիվության խթանման և մեկուսացվածության վերացման համար:
Կառավարության ղեկավարը հայտնել է, որ հայ բարերար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ պարոն Վարդան Սրմաքեշը առաջարկել է 10 մլն ԱՄՆ դոլար ներդնել Գյումրիում, ստեղծել մի կառույց, որը կֆինանսավորի այն բոլոր տնտեսական ծրագրերը, որ կներկայացնեն Շիրակի մարզի գործարարները՝ փոքր ու միջին բիզնեսը: Կառավարությունը 20 տոկոսի՝ 2 մլն ԱՄՆ դոլարի չափով մասնակցություն կունենա և ընդհանուր գումարը կկազմի 12 մլն ԱՄՆ դոլար: Կարևոր է, որ վարկերը տրամադրվելու են տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով, յոթ տարի ժամկետով:

Փաստ է, որ ֆինանսական կազմակերպություններից օգտվելու հնարավորությունը կտրուկ տարբերվում է ըստ աղքատության մակարդակի: Այսպես, բանկից վարկ վերցնողների 97.1%-ը կազմում են ոչ աղքատ տնային տնտեսությունները, իսկ ծայրահեղ աղքատները` ընդամենը 2.9%: Սկսնակ գործարար ծրագրերի համար վարկային աջակցություն ստանալը շատ ավելի բարդ է՝ բարձր ռիսկայնության պատճառով: Արդյունքում վարկային կազմակերպությունները սկսնակ գործարար ծրագրերի համար առաջարկում են սպառողական վարկեր՝ 22-26% տարեկան տոկոսադրույքով:

Նախաձեռնությունը խոստումնալից է Հայաստանի ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող վարչատարածքային միավորներից մեկի՝ Շիրակի մարզի տնտեսության ակտիվացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության ընդհանուր կենսամակարդակի բարձրացման տեսանկյունից:

Հայաստանում գործում է դեղերի թանկացման մաֆիա. Հրայր ԿամենդատյանԲազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Կրեմլում կարծում են, որ Թուրքիան կարող է ազդել Կիևի վրա Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին Ազգային ժողովում միաձայն վավերացվել է ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ազատ առևտրի համաձայնագիրը Հայաքվեի սոցիալական ծրագրի չորս հիմնասյունները. Հրայր ԿամենդատյանԻշխանությունն ընտրել է ժողովրդին ահաբեկելու ճանապարհը․ Աննա ԿոստանյանԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ ԱՄՆ-ն Իրանից Հորմուզի հետ կապված «նվեր» է ստացել. Թրամփ Թմրանյութի դեպքով ձերբակալված պայմանագրային զինծառայողը փորձել է փախուստի դիմել Մենք ճիշտ էինք, դուք՝ սխալ․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության մերժված առաջարկը դարձավ օրենքի փոփոխություն. Նաիրի Սարգսյան Արցախի վերահայացումն անհերքելի իրավունք է՝ ազգային առաջնահերթություն, և դա փոխելն անհնար է. Աննա ԿոստանյանՆիկո՛լ խեղկատակ, Ապրիլի 24-ին քո վերջն է լինելու, դու պիտի հեռանաս մինչև ընտրութուններ․ Գրիգորյան Տիեզերքում արևային վահանակներն աշխատում են առնվազն 5 անգամ ավելի արդյունավետ Մեր հստակ պահանջը Եվրոպական միությանից՝ իրավունքի գերակայություն և հավասարություն բոլորի համար. Ռոբերտ Ամստերդամ ԶՊՄԿ-ի նոր ներդրումը՝ կենսունակ համայնքների զարգացման համար Սահմանադրությունը վերաձևվում է ադրբեջանաթուրքական թելադրանքով․ Արեգ ՍավգուլյանՄեքենա hրկիզելուն դրդած 29-ամյա տղամարդը կալանավnրվել է Փաշինյանն ու ՔՊ-ն թաքցնում էին ադրբեջանական ներխnւժումները, ինչը և մենք ապացուցեցինք. Թաթոյան Թեհրանը բանակցություններ չի վարում Վաշինգտոնի հետ. Բաղայի Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մարտի 26-ին, ժամը 15:30-ինԱկնկալվում է, որ ԱՄՆ-ն hազարավոր նոր զինվnրներ կուղարկի Մերձավոր Արևելք. Reuters «Նոր Դարաշրջան» կուսակցությունը մտադիր է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին Քարոզարշավ՝ պատերազմի սպառնալիքի տակ. ինչո՞ւ է Փաշինյանը հրաժարվում էթնիկ զտման փաստից Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Նոր օդանավակայան Հրազդանում և էժան պարտք. «ՀայաՔվե»-ի ծրագիրն իրատեսակա՛ն է Երբ ներքաղաքական լարվածությունը դառնում է միջազգային քննարկման առարկա Վլադիմիր Վարդանյանն ընտրվել Սահմանադրական դատարանի դատավոր Պատմության ջնջման վտանգը. արդյո՞ք հերթը հասել է նաև ազգային հիշողությանը Փհենյանը միշտ լինելու է Մոսկվայի հետ. Կիմ Չեն Ըն Իրանի դեմ գnրծողության սկզբից ի վեր մոտ 290 ԱՄՆ զինվորական է վիրավnրվել Անվտանգություն՝ ոչ թե կարգախոս, այլ համակարգ. «Ուժեղ Հայաստանի» այլընտրանքային օրակարգը Գազ չի լինելու Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ով այսօր փորձում է արդարացնել Արցախի հանձնումը, պարտությունն ու Արցախն ադրբեջանական հռչակելը, պատմության ամոթալի էջերում իր խարանն է արձանագրում․ Տիգրան Աբրահամյան Արաղչին Ռուսաստանին և Չինաստանին կոչ է արել դատապարտել ԱՄՆ-ի գnրծողություններն Իրանի դեմ ԱՄՆ-ը Իրանին է ուղարկել 15 կետից բաղկացած ծրագիր՝ Մերձավոր Արևելքում պատերшզմն ավարտելու համար. The New York Times ԵՄ երկրները կանաչ լույս են վառել Հայաստան հիբրիդային արագ արձագանքման խումբ ուղարկելու ճանապարհին․ «Ազատություն» Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մարտի 25-ի համար Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԱյսօր «Համահայկական ճակատ» շարժման անդամները` ղեկավար Արսեն Վարդանյանի գլխավորությամբ, Ազգային ժողովի մուտքի մոտ էինՁյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՄարտի 25-ին, 26-ին և 27-ին լույս չի լինելուՄենք այլևս թույլ չենք լինի. պատրաստվում ենք վաղը կայանալիք «Ուժեղ խաղաղություն» միջազգային համաժողովինԴեմքի վրա վտանգավոր հիվանդության նշաններ, որոնք պետք է ձեզ զգուշացնենԱրտառոց դեպք Իտալիայում. որակազրկված մարզիչը մարզադաշտ է մտել՝ ձևանալով քահանաԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ Մալիշկա գյուղում 36-ամյա վարորդը «ՎԱԶ 2121»-ով գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում․ կա վիրավորՊատերազմով ահաբեկումը որպես շանտաժ. ինչո՞ւ է իշխանությունը վախեցնում ժողովրդին. Էդմոն ՄարուքյանԿոմիտասի կյանքի վերջին տարիների առեղծվածը. նոր ցուցադրություն
Ամենադիտված