Անաստասիա Վոլոչկովան ասել է, որ չի դադարի անել իր շպագատները
LifeԱղբյուրը՝ Intermedia24.ru
Բալետի հայտնի պարուհի Անաստասիա Վոլոչկովան Instagram-ի իր էջում անսովոր դիրքով նոր նկար է հրապարակել՝ խոստանալով, որ կշարունակի մշտապես ցուցադրել իր շպագատները։ Վոլոչկովան վստահ է, որ ամեն դեպքում ինքը պետք է մարզվի, քանի որ նա հաջողության է հասել իր աշխատասիրության շնորհիվ, և թողնել այս ամենը պարզապես հիմարություն կլինի։ Պարուհին իր հետևորդներին խորհուրդ է տալիս փորձել անել այս վարժությունը, և այն էլ այնպես անել, որ այսքան տեսարժան լինի։

Վոլոչկովայի կարծիքով՝ իր ձիգ ոտքերի գրավականը շպագատների կատարումն է։ Մեկնաբանություններում երկրպագուները գովաբանել են պարուհուն իր աշխատանքի համար, սակայն գտնվել են նաև այնպիսիք, ովքեր քննադատել են պարուհուն։

