Աստղագուշակ` փետրվարի 5-ի համար
LifeԽոյ. Այսօր դուք ձեզ անվերջ բռնացնում եք այն իրողության վրա, որ մշտական հոգնածություն եք զգում: Եվ ձեզ հոգնեցնողը ոչ այնքան գործերի շատությունն է կամ բարդությունը, այլ՝ ձեր ներքին տրամադրվածությունը և զարգացումների և իրավիճակների նկատմամբ ոչ ադեկվատ ռեակցիաները: Սխալ կողմնորոշվածությունն ու անորոշությունն են սպառում ձեր եռանդն ու ռեզերվները:
Զուգադիպությունը, հանգամանքների հաջող դասավորումը կարող է անձնական կյանքում փոփոխությունների սկիզբ դնել: Կարելի է կարճատև ուղևորությունների մեկնել, այդ թվում և՝ չպլանավորած:
Ցուլ. Բացասական միտումների ազդեցությունը դեռևս շարունակում է իրեն զգացնել տալ, սակայն դուք ձեզ նախօրեի համեմատ ավելի հանգիստ և ինքնավստահ եք զգում, այդ իսկ պատճառով էլ զգալի արդյունքների եք հասնում: Օրը բարենպաստ է ընկերների և գործընկերների հետ շփումների համար, իսկ այն մարդկանց հետ, ում դուք առաջին անգամ եք տեսնում, միանգամից հեշտությամբ լեզու եք գտնում:
Դուք գործունյա և համառ եք, ինչն օգնում է լուծել շատ հարցեր: Սակայն նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին է հաջողվում իրենց եռանդն ուղղել օգտակար հունով, շատերն իրենց ուժերը և ժամանակը ծախսում են այնպիսի բաների վրա, որոնք ուշադրության արժանի չեն:
Երկվորյակներ. Բարենպաստ օր է ցանկացած օգտակար գործունեության համար, դուք հեշտությամբ եք գլուխ բերում անգամ ամենաբարդ գործերը: Ժամանակ գտեք պրոֆեսիոնալ գրականություն ընթերցելու համար՝ այն տեղեկությունները, որ դուք այսօր կստանաք, շուտով ձեզ շատ պետք կգա: Լավ են անցնում գործնական հանդիպումները, դրանցում ձեզ հաջողվում է ինքնադրսևորվել լավագույն կողմերով, վստահություն նվաճել:
Օրվա երկրորդ դուք ավելի ինքնավստահ կդառնաք, կսկսեք սթափ գնահատել դեպքերն ու զարգացումները: Մտերիմների և սիրելիի հետ շփումները օգտական կլինեն տրամադրության և ինքնազգացողության բարձրացման համար:
Շարունակությունը՝ այստեղ