Ավելորդ քաշից ձերբազատվելու ամենաօգտակար բաղադրատոմսերից մեկը
LifeHealthy life land-ը ներկայացրել է օրգանիզմը թունավոր մնացորդներից մաքրելու բազմաթիվ բաղադրատոմսերից մեկը, որի պատրաստումը մի քանի րոպեի գործ է:
Այս հյութը մաքրում է օրգանիզմը, խթանում է նյութափոխանակությունը, իսկ լավագույնն այն է, որ ոչ մի կալորիա չի պարունակում: Հյութը պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչներն են 1 լիտր ջուր, 2 դարչինի ձողիկ և երկու խնձոր:
Անհրաժեշտ է լավ լվանալ խնձորները, կտրատել բարակ շերտերի, լցնել հարմար տարայի մեջ, ավելացնել դարչինի ձողիկները և լցնել 1 լիտր ջուրը: Ըմպելիքը պետք է պահել սառնարանում 5-8 ժամ, որից հետո այն պատրաստ կլինի օգտագործման համար:
Ըմպելիքի ավարտվելուն պես կարելի է ևս մեկ լիտր ջուր ավելացնել և կրկին կիրառել: Նույն բաղադրիչները կարող են կիրառվել երեք անգամ:
Հյութի մեկ չափաբաժինը պետք է սպառել մեկ օրում:
Մանրամասները՝ այստեղ