Անհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ


Միայն տեսեք , թե ինչպես է փոխվել «Որբեր»-ի Աշոտը . Նա ամուսնացել է և արդեն երեխա ունի

Life

Exclusive

BlogNews-ն իր ընթերցողներին ներկայացրել էր, թե ինչով են հիմա զբաղվում «Որբերը» հեռուստասերիալի երեխաները հիմա։ «Որբերը» հեռուստասերիալում Աշոտին մարմնավորած Նարեկ Պալեզյանին գտնելն ամենաբարդն էր. նա գրանցված չէ սոցիալական ցանցերից որևէ մեկում, գործընկերների հետ էլ կապ չի պահպանել։ Որոշ ժամանակ առաջ նրանից լուսանկարներ էին տարածվել համացանցում, սակայն դրանք «Հրեշտակների դպրոցը» սերիալի նկարահանման տարիներին արված նկարներ էին։ BlogNews-ին հաջողվեց գտնել Նարեկին. նա ամուսնացել է և արդեն հասցրել է հայր դառնալ:)

Նարեկը 22 տարեկան է։ Նրա կինը՝ Հռիփսիմեն, սովորում է Մանկավարժական համալսարանում, առաջիկայում աշխատանքի կանցնի դպրոցում կամ մանկապարտեզում։ Նա և Նարեկն ամուսնացել են մեկումես տարի առաջ։ «Շատ վաղուց ենք ճանաչում իրար՝ 13-14 տարեկան էի, երբ ծանոթացանք։ Այն ժամանակվանից ընկերություն էինք անում։ Երբ զորակոչվեցի բանակ, Արցախում էի ծառայում, և մի քիչ հեռվացանք, սակայն զորացրվելուց հետո կապը վերականգնվեց։ Հետո ամուսնացանք»,-պատմեց նա։

2 ամիս առաջ զույգն աղջիկ է ունեցել, ում անվանակոչել են Անգելինա։ «Աղջկաս ծնունդից հետո ամեն ինչ փոխվել է։ Արդեն սկսել եմ այլ կերպ մտածել. հիմա ունեմ բալիկ, լավ ընտանիք ու երջանիկ եմ։ Ես լիարժեք պատասխանատվության զգացում ունեմ ընտանիքիս հանդեպ։ Երբ ամուսնանալու որոշում կայացրի, արդեն գիտակցում էի պատասխանատվությունն ու կյանքի դժվարությունները»,- նշեց Նարեկը։

«Որբերից» հետո Նարեկը միայն «Հրեշտակների դպրոցում» նկարահանվեց։ Այժմ նա աշխատում է փոքր օդանավակայանում՝ որպես օպերատոր։ «Բանակից զորացրվելուց հետո ցանկանում էի իմ գործով զբաղվել։ Գնացի «Արմենիա TV», «Շանթ», «Հ1», նկարներ ուզեցին, տարա, սակայն այդպես էլ չկանչեցին նկարահանվելու։ Դադարը դրանով էր պայմանավորված, թե չէ ես սիրում եմ իմ գործն ու ցանկանում էի նկարահանվել։ Հիմա էլ, եթե հրավեր ունենամ, մեծ հաճույքով կնկարահանվեմ։ Դա չի խանգարի իմ երկրորդ աշխատանքին»,- ասաց Նարեկն ու հավելեց, որ սովորել է Երգի պետական թատրոնում՝ հաղորդավարության բաժնում։

Նա փորձել է ընդունվել Թատերականի դերասանական բաժին, սակայն  կտրվել է։ «Մեր սիրելի Ռաֆայել Քոթանջյանը չընդունեց ինձ,- ասաց նա, իսկ հարցին՝ ինչն էր պատճառը, պատասանեց,- ուղղակի... դե բոլորս էլ գիտենք իրեն. քննության ժամանակ թե՛ արտասանությունս, թե՛ երգս, ամեն ինչ լավ էր, մի բան էլ ավելի։ Երևի ես իրեն դուր չեկա։ Հաստատ գիտեմ, որ ինքը կտրեց»։

Երբ Նարեկը նկարահանվում էր «Որբերը» հեռուստասերիալում, 14 տարեկան էր։ Նա նշեց, որ այս հեռուստասերիալում նկարահանվելն իր համար շրջադարձային էր. «Շատ ուրախ էի, որ նկարահանվեցի «Որբերում»։ Ինձ միշտ դրական բաներ էին ասում դերիս վերաբերյալ, ես էլ ուրախանում էի դրանից, ինձ լավ էի զգում։ Ժողովուրդն ինձ սիրում ու գնահատում էր։ Հիմա կրկին ցույց են տալիս «Որբերը», մի քանի սերիա նայել եմ։ Կարծում եմ՝ լավ աշխատանք ենք արել։ Հիմա մեծացել եմ, փոխվել։ Մարդիկ տեսնում են, ասում՝ դեմքդ ծանոթ է, սակայն տեղը չեն բերում՝ որտեղից։ Հետո հիշում են, ասում՝ լավ էիր խաղում, հիմա ինչո՞ւ չես նկարահանվում»։

Անդրադառնալով հարցին՝ ինչն է պատճառը, որ նա կապ չի պահպանել գործընկերների հետ, Նարեկը պատասխանեց. «Ես շատ շփվող եմ, ուղղակի հանգամանքների բերումով հիմա ամեն մեկն իր գործերով է զբաղվում։ Ես սիրով կշփվեմ նրանց հետ, ուղղակի առիթ չի եղել»։

 

Առավել մանրամասն՝ ԱՅՍՏԵՂ : 

Անհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիՀայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատուն Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ Սավգուլյան
Ամենադիտված