Անհրաժեշտ են նոր ծրագրեր, նոր ուղղություններ ու մոտեցումներ, քանի որ Երևանը միայն կենտրոնը չէ. Տ. Մարգարյան
ՀասարակությունԱրաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանն այսօր ներկայացրեց 2017թ. կատարված աշխատանքների համառոտ հաշվետվությունը, այնուհետև՝ 2018թ. նախատեսված ծրագրերը:
Հաշվի առնելով ծրագրերը, որոնք իրականացվել են Արաբկիրում նախորդ տարի, մոտեցումս հետևյալն է.
Երևանը դեռևս ամբողջությամբ և արժանիորեն բացահայտված չէ թե զբոսաշրջիկների, թե հենց քաղաքի բնակիչների համար։ Առաջիկա տարիներին պետք է իրականացնենք այնպիսի ծրագրեր, որոնք միտված կլինեն քաղաքային զբոսաշրջության զարգացմանը, հատկապես դրա ապակենտրոնացմանը. բացահայտենք Երևանն առաջինը մեր համաքաղաքացիների համար:
Անհրաժեշտ են նոր ծրագրեր, նոր ուղղություններ ու մոտեցումներ, քանի որ Երևանը միայն կենտրոնը չէ:
Այդ տեսանկյունից Արաբկիրն ունի բոլոր հնարավորությունները, և բարեկարգվող այգին, որն ունի նոր ենթակառուցվածքներ, նոր շունչ կտա քաղաքային զբոսաշրջությանը:
Հետևաբար, պահանջս է աշխատակազմից լինել էլ ավելի նախաձեռնող, ստեղծագործող, հանդես գալ նոր առաջարկներով՝ ի նպաստ մեր քաղաքացիների և քաղաքի: