Հնդկաստանում տեղատարափ անձրեւներն ու հեղեղումներն ավելի քան 150 մարդու կյանք են խլել
Ուշադրության կենտրոնումՀնդկաստանի չորս նահանգներում տեղատարափ անձրեւների եւ դրանց հարուցած հեղեղումների ու սողանքների հետեւանքով զոհվել Է 150-ից ավելի մարդ, 10-ից ավելի բնակիչներ անհայտ կորած են համարվում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին օգոստոսի 3-ին հաղորդել Է հանրապետության ներքին գործերի նախարար Ռաջանթ Սինգհը:
«Հորդառատ անձրեւները եւ հեղեղումները քաոս եւ ավերածություններ են առաջացնում Գուջարաթի, Արեւմտյան Բենգալիայի, Ռաջասթանի եւ Մանիփուրի նահանգներում, որտեղ վերջին հինգ օրվա ընթացքում ավելի քան 150 մարդ Է զոհվել»,- ասել Է նա:
Հնդկաստանի Տարերային աղետների հետեւանքների հակազդման ազգային ուժերի տվյալներով՝ առավել մեծ կորուստներ Է կրում Գուջարաթ արեւմտյան նահանգը, որտեղ տարերքի զոհ Է դարձել առնվազն 53 մարդ:
Անոմալ քանակի տեղումները, որոնք բերել Է սկսված մուսոնային սեզոնը, գետերի բարձրացում եւ վարարում են հարուցել նահանգի զգալի տարածքում: Մի ամբողջ շարք բնակավայրեր գործնականում կտրված են մնացել հաղորդակցության ուղիներից, խախտվել Է Էներգամատակարարումը, դժվարացել են խմելու ջրի մատակարարումները: Տարածաշրջանի 14 օկրուգներում տարերքից տուժել Է ավելի քան 4 միլիոն մարդ:
«Իրադրությունը մեծ տագնապ Է հարուցում,- նշել Է ներքին գործերի նախարարը:- Օպերատիվ ստորաբաժանումների համակարգված աշխատանքի շնորհիվ, որոնք արագորեն օգնության են ուղարկվել առավել տուժած շրջաններ, հաջողվել Է փրկել ավելի քան 3 հազար մարդու», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: