Քարդաշյանը փոխնակ մորը վճարել է մոտ 69 հազար դոլար. ԶԼՄ-ներ
LifeԱռավել մանրամասն այստեղ՝ Intermedia24.ru
37-ամյա ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը փոխնակ մորը վճարել է մոտ 69 հազար դոլար։ Այս մասին հայտնում է Radar պորտալը։
Ներքին աղբյուրները հայտնում են, որ Քարդաշյանի դստերը լույս աշխարհ է բերել 20-ամյա կին, ով իր ամուսնու հետ արդեն դաստիարակում է սեփական 2 երեխաներին։

Նրան մոտ աղբյուրը նշել է, որ փոխնակ մայրը մտադիր չէր երեխա լույս աշխարհ բերելով գումար աշխատել, այլ իբրև թե ցանկացել է երջանկացնել ընտանիքին։
Քարդաշյանի և ռեփեր Քանյե Ուեսթի երրորդ երեխան և երկրորդ դուստրը լույս աշխարհ է եկել հունվարի 15-ին։
Ելնելով բարոյական սկզբունքներից՝ զույգը հրաժարվել է նորածնի լուսանկարների հրապարակման ԶԼՄ-ների գայթակղիչ առաջարկներից։
