Քարդաշյան-Ջեներ քույրերը նկարվել են Calvin Klein Underwear ֆիրմայի գովազդում
LifeԱռավել մանրամասն այստեղ՝ Lraber.info
Քարդաշյան-Ջեններ քույրերը դարձել են «Calvin Klein»-ի գովազդային արշավի հերոսները: Նրանք ցուցադրել են ապրանքանիշի ներքնազգեստներն ու ջինսից հագուստը:
Քայլի Ջեններն, ի տարբերություն քույրերի, որոնք կիսամերկ են նկարահանվել, թաքցրել է մարմինը: Ինչպես հայտնի է, նա հղի է, սակայն ջանում է, որպեսզի լուսանկարներում իր կազմվածքի փոփոխություններն աչքի չընկնեն:
Քլոեն, որը նույնպես հղի է, համարձակ կանգնել է տեսախցիկների առջև և չի փորձել քողարկել մարմինը, սակայն երկրպագուները նրա կազմվածքի փոփոխությունները չեն նկատել: Ենթադրվում է, որ նկարահանումները վաղուց են արվել , իսկ կադրերը նոր են հայտնվել համացանցում:
