Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել Արսենալում
Սպորտlraber.info-ն գրում է.
«Արսենալի» նորեկ Հենրիխ Մխիթարյանն իր առաջին մարզումն է անցկացրել լոնդոնյան ակումբի կազմում:
«Զինագործների» մամուլի քարտուղարությունը մարզումից լուսանկար է հրապարակել «Instagram»-ում:
Վաղը` հունվարի 24-ին, «Արսենալն» Անգլիայի լիգայի Գավաթի կիսաեզրափակչում սեփական հարկի տակ կընդունի «Չելսիին», իսկ Արսեն Վենգերը, խոսելով Մխիթարյանի` այդ խաղին մասնակցելու հավանականության մասին, նշել էր, որ ամեն ինչ կախված է նրանից, թե հայ ֆուտբոլիստն ինչ մարզավիճակով կմոտենա մարզումներին:
Հիշեցնենք` Մխիթարյանի` «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» տեղափոխության մասին պաշտոնապես հայտարարվել է երեկ` հունվարի 22-ին: