11 ամսական երեխայի մարմնից 16 ասեղ են հանել․ սարսափելի միջադեպ
Lifelraber.info-ն գրում է.
Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել Ուզբեկստանում։ Բժիշկները 11 ամսական երեխայի մարմնից 16 ասեղ են հանել։
Փոքրիկին մայրը բերել է հիվանդանոց, քանի որ վերջինը միզելու հետ խնդիրներ է ունեցել։ Երբ բժիշկները ռենտգեն հեռազոտություն են անցկացրել, շոկի են ենթարկվել՝ փոքրիկի մարմնում 16 ասեղ գտնելով։ Նրան 9 ժամանոց վիրահատության են ենթարկել՝ հանելով ասեղները։ Դրանք փոքրիկի մարմնի տարբեր մասերում են եղել, այդ պատճառով բժիշկները վստահ են, որ դրանք ինչ որ մեկը հատուկ է մտցրել նրա մարմնի մեջ։
Այժմ փոքրիկը վերակենդանացման բաժանմունքում է, ծայրահեղ ծանր վիճակում։
Դեպքի առթիվ քննություն է սկսվել։