Ցուկերբերգի ապագա դուստրն ուլտրաձայնային հետազոտության ժամանակ «լայք» է ցույց տվել
LifeԱշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի հիմնադիր և գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, ով պատրաստվում է շուտով հայր դառնալ, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ուլտրաձայնային հետազոտության ժամանակ իր ապագա դուստրը թաթիկով «լայք» է ցույց տվել:
«Պրիսցիլայի և մեր երեխայի հետ ամեն ինչ կարգին է. այնքան հուզված եմ: Ուլտրաձայնային հետազոտության ընթացքում փոքրիկն ինձ թաթիկով «լայք» ցույց տվեց, ու ես հասկացա, որ նա իմ ուղով է գնալու»,- գրել է նա։