Աբովյան քաղաքում մայրը տանը հայտնաբերել է տղայի կախված դին
TVԵրեկ՝ հունվարի 20-ին ողբերական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի 18 շենք, որտեղ բնակարաններից մեկում հայտնաբերել են տղամարդու կախված դի: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված տան միջանցքում՝ պատի վրա բացված անցքից, կապած պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել նույն տան բնակիչ, 51-ամյա Սմբատ Կ-ն: Գ. Շամշյանի տեղեկութուններով՝ նրան հայտնաբերել է մայրը՝ 70-ամյա Գ. Բ-ն, ով փորձել է փրկել տղայի կյանքը, սակայն նա արդեն մահացած է եղել:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ: