Գեղարքունիքի մարզում 10 օրական երեխա է մահացել. ընտանիքում ե րկրորդ երեխայի կորուստն է
TVԳեղարքունիքի մարզի Մադինա համայնքում երեկ 10 օրական տղա երեխա է մահացել: MAMUL.amլրատվականի թղթակցի հետ զրույցում համայնքի ղեկավար Վրեժ Սարգսյանն ասաց, որ դժբախտ դեպքի պատճառները հայտնի չեն. «Երեխան ծնվել է նորմալ, առողջ, բայց 10 օր անց հանկարծամահ է եղել»,- ասաց գյուղապետը:
«Ոչ մի ցրտահարություն, ոչ մի բարձիթողի վիճակ, տունը միշտ տաք է, ընտանիքն էլ ապրում է սոցիալապես բարվոք պայմաններում, հողագործությամբ, անասնապահությամբ են զբաղվում, շատ նորմալ ընտանիք են»,- հավելեց նա՝ տեղեկացնելով, որ բժշկական փորձաքննության արդյունքները դեռ չեն ստացել:
Վրեժ Սարգսյանը տեղեկացրեց, որ նախորդ տարի էլ հանկարծամահ էր եղել ընտանիքի 1 տարեկան երեխան. «Ցավալի է: Հիմա միայն մեկ երեխա ունեն»: