Ինձ համար Մեսսին միշտ բացառիկ էր. Ինյեստա
ՍպորտԿատալոնական «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան գովեստի խոսքեր է ասել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հասցեին։ Նա նշել է, որ իրեն արտոնյալ է զգում, երբ հանդես է գալիս Արգենտինայի հավաքականի ավագի պես ֆուտբոլիստի հետ։
«Մեսսին ինձ համար միշտ բացառիկ է եղել։ Միասին բազմաթիվ իրավիճակների միջով ենք անցել, եւ արտոնյալ մարդ եմ, քանի որ այդ ամբողջ ընթացքում նրա կողքին էի։ Երջանիկ եմ, որ նրա հետ հանդես եմ գալիս մեկ թիմում»,- Ինյեստայի խոսքը մեջբերում է «Mundo Leo»-ն։