Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Երևանի քաղաքապետարանից մանրամասներ են հայտնել Վարդավառին նախատեսված միջոցառումների վերաբերյալ Պեսկովը չի բացառել Կիևի սադրանքները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը


Տարոն Մարգարյան. «Կրկնապատկելով մեր ուժերը, պետք է անենք ավելին, ինչը ամրագրել ենք նաև Երևանի զարգացման մեր 5-ամյա ծրագրում»

Հասարակություն
Երևանի քաղաքապետարանում կազմակերպված տարեվերջյան ընդունելության ժամանակ, որին մասնակցել են Երևանի ավագանու անդամներ, քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կառույցների ներկայացուցիչներ, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ամփոփել է 2017 թվականի ձեռքբերումներն ու շնորհավորել ներկաներին՝ գալիք տոների առթիվ:
 
«Ավանդույթի համաձայն` Ամանորի նախաշեմին ամփոփում ենք անցնող տարին: Ամենօրյա աշխատանքային առօրյայում, անշուշտ, դժվար է տեսնել կատարվող աշխատանքի ծավալներն ու գնահատել այն բոլոր ձեռքբերումները, որոնք, միանշանակ, մեր համատեղ ու հետևողական աշխատանքի, մեր քաղաքի հանդեպ ունեցած յուրաքանչյուրիս նվիրումի և սրտացավ վերաբերմունքի արդյունքն է: Բայց պետք է փաստենք, որ Երևան քաղաքը վերջին տարիներին ունի շատ ձեռքբերումներ:
Համոզվա՛ծ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրն այսօր անկեղծորեն հպարտ է, որ նաև ի՛ր նվիրված աշխատանքի շնորհիվ Երևանն այսօր աշխարհում ճանաչելի է որպես անվտանգ, հարմարավետ, համաչափ զարգացող, բարի և հյուրընկալ քաղաք, ինչի համար անկեղծորեն շնորհակալ եմ բոլորիդ:
 
Մեզ աջակցել ու օգնել են նաև տարբեր գերատեսչություններ, ինչի համար իմ և մեր աշխատակազմի անունից շնորհակալություն եմ հայտնում բոլորին՝ համոզված, որ շարունակելու ենք համատեղ իրականացնել Երևանի զարգացմանն ուղղված մեր ծրագրերը: Երևանցիները մեզնից ակնկալում են ավելին և մենք, կրկնապատկելով մեր ուժերը, պետք է անենք ավելին, ինչը ամրագրել ենք նաև Երևանի զարգացման մեր 5-ամյա ծրագրում:
 
2018 թվականը հոբելյանական տարի է լինելու մեր քաղաքի համար, նշելու ենք Երևանի հիմնադրման 2800-ամյակը: Վստա՛հ եմ, որ մենք միասնաբար կանենք ամեն ինչ, որպեսզի ողջ տարվա ընթացքում աշխարհին հպարտությամբ և արժանավայել ներկայացնենք մեր Երևանն ու երևանցու հյուրընկալ ջերմությունը:
 
Հարգելի՛ գործընկերներ, սրտանց շնորհավորելով գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ, մաղթում եմ ձեզ ու ձեր ընտանիքներին բազում հաջողություններ և ձեռքբերումներ, նաև ուժ ու եռանդ, որ շարունակենք զարգացնել մեր սիրելի քաղաքը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
 
Այնուհետ, տարեվերջյան տոնական ընդունելության շրջանակում, 2017 թվականի ընթացքում Երևանի վարչական շրջանների ղեկավարների գործունեության գնահատման արդյունքում բարձր միավորներ ստանալու և առաջին տեղը զբաղեցնելու համար, Երևանի քաղաքապետի պատվոգրերով են պարգևատրվել Շենգավիթ և Դավթաշեն, 2-րդ տեղի համար՝ Ավան, և 3-րդ տեղի համար Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների աշխատակազմերը:
 
Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ Երևանի քաղաքապետի որոշմամբ 2017 թվականի աշխատանքային ծրագրերի արդյունավետ կատարաման, ինչպես նաև բարեխիղճ աշխատանքային գործունեության համար, քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության գործառնական բաժնի պետ Քրիստինե Ավետիսյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Աշխատանքային արդյունավետ գործունեության, ինչպես նաև երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևարվել նաև «Կանաչապատ Մալաթիա» ՍՊԸ գյուղատնտես Գրիգոր Վասիլյանը:
 
2017 թվականին արդյունավետ ու բարեխիղճ աշխատանքի համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայության մի շարք կառույցների աշխատակիցներ էլ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով և շնորհակալագրերով:
Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Երևանի քաղաքապետարանից մանրամասներ են հայտնել Վարդավառին նախատեսված միջոցառումների վերաբերյալ Պեսկովը չի բացառել Կիևի սադրանքները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը ՌԴ-ն և Իրանը հավետ կմնան գործընկերներ. ԻՀՊԿ Ես դեռ կարծում եմ, որ նա կլինի ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուն․ Շիրեր Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով Կիմ Չեն Ընը հետևել է «Կան Գոն» էuկադրային ակшնակրի uպառազինnւթյան փորձարկումներին Երևանի շենքերից մեկում աղջիկն անձնական խնդիրների պատճառով սպառնացել է վերջ տալ կյանքին Շիրակի մարզում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Հրդեh՝ Նորապատ բնակավայրում․ hրշեջ-փրկարարները կանխել են hրդեհի տարածումը Նյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Եվրոպան այսօր հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման վերաբերյալ․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին Ադրբեջանում երկրաշարժ է եղել Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2,954-ի Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր Եվրոպան էլեկտրաէներգիա է արտադրում օդում. արևային էներգիայի արտադրությունը դարձել է «հաջողություն»ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnր Եղանակը Հայաստանում Իրավակարգի և ժողովրդի միջև օրգանական կապի բացակայությունն է պատճառը, որ ՀՀ-ն երկար ժամանակ չի ընկալվել որպես սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունն ապահովելու գործիք․ Փաշինյանի ուղերձը՝ Սահմանադրության օրվա առթիվ Շոգը վերադառնում է Ֆրանսիա․ հայտարարվել է նարնջագույն վտանգի ռեժիմ ԱԱ-2026. Ֆրանսիան հաղթանակ տարավ Պարագվայի նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ «Համահայկական ճակատ» շարժման տեղեկատվական կենտրոնի հաղորդագրությունըԴատարանը տապալեց իր սահմանադրական հիմնական մանդատը․ Ռոբերտ Ամստերդամ Մենք մեր ողջ կյանքում ծառայել ենք Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե ձեր նման` զբաղվել բամբասանքով․ Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը․ «Ուժեղ Հայաստան»ՍԴ-ից այլ բան չէինք ակնկալում. «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանը մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու 7 ուժերի դիմումները եւ թողեց ԿԸՀ որոշումն անփոփոխ․ Գոհար ՄելոյանԻնչպես և սպասվում էր, ՀՀ Սահմանադրական դատարանը, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը` հափշտակելով Ազգային ժողովի մանդատների ⅗-րդը, իրականացնելով ժողովրդի իշխանության բռնազավթում․ «ՀայաՔվե»Քիչ անց կմեկնարկի «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը. Հայաստանի ընտրությունը». միջազգային գիտափորձագիտական կոնֆերանսըՔաղաքացիները համաձայն չեն ընտրությունների արդյունքներին Շնորհավոր ծնունդդ, լավ հայ. քեզ միշտ հիշելու ենք՝ սիրով ու ժպիտով. Մհեր ԱվետիսյանԵրկրի վարչապետի խոսույթը կախված է նրանից, թե այդ օրը ինչ գլխարկով է ելույթ ունենում. Հրայր ԿամենդատյանԸնտրությունները ևս քաղաքական պատերազմի տեսակ են, որտեղ իշխանական գործիքակազմը ախտահարում է քո գործունեությունը. Արեգ ՍավգուլյանԵրկրորդ տարին անընդմեջ ԶՊՄԿ-ում սպորտը, առողջ ապրելակերպը և թիմային ոգին միավորում են հարյուրավոր աշխատակիցներիԳերմանացի գիտնականները հասել են արևի լույսը ջրածնի վերածելու ռեկորդային արդյունավետության 2026 թվականի ընտրություններն աննախադեպ էին մեծ ծավալի քաղաքական հետապնդումներով. Մենուա ՍողոմոնյանԱյսօր ցանկացած ոք իր կարծիքը հայտնելու համար կարող է հայտնվել իշխանությունների թիրախում. Արևիկ ՂալումյանՓաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված