Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Երևանի քաղաքապետարանից մանրամասներ են հայտնել Վարդավառին նախատեսված միջոցառումների վերաբերյալ Պեսկովը չի բացառել Կիևի սադրանքները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը ՌԴ-ն և Իրանը հավետ կմնան գործընկերներ. ԻՀՊԿ Ես դեռ կարծում եմ, որ նա կլինի ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուն․ Շիրեր Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով Կիմ Չեն Ընը հետևել է «Կան Գոն» էuկադրային ակшնակրի uպառազինnւթյան փորձարկումներին Երևանի շենքերից մեկում աղջիկն անձնական խնդիրների պատճառով սպառնացել է վերջ տալ կյանքին


Երևանցիների շուրջ 68 տոկոսը վերջին մեկ տարվա ընթացքում մայրաքաղաքում կատարված փոփոխությունները գնահատել է դրական

Հասարակություն

«Gallup International Association» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը հրապարակել է արդեն 6-րդ տարին անընդմեջ անցկացվող «Երևանցիները՝ Երևանի մասին» հետազոտության արդյունքները, որով մայրաքաղաքի բնակիչները գնահատել են 2017 թվականի ընթացքում Երևանում կատարված աշխատանքները։ Հետազոտության արդյունքների հրապարակմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը:

«Gallup International Association» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության նախագահ Արամ Նավասարդյանը նշել է, որ դեկտեմբերի 16-22-ն իրականացված հեռախոսային հարցման արդյունքների համաձայն, անցնող մեկ տարում մայրաքաղաքում արձանագրված փոփոխությունները հարցվածների 67.9%-ը գնահատել է դրական: Բնակիչների 34.3%-ը որպես Երևանի առջև ծառացած ամենակարևոր խնդիր նշել է հասարակական տրանսպորտը: Երկրորդ տեղում աղբահանությունն ու մաքրությունն է՝ 29.1%, որին հաջորդում են բնապահպանության հետ կապված խնդիրները՝ 12.4%-ով: Վերջին մեկ տարվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացրած դրական փոփոխությունների շարքում քաղաքացիների հարցման արդյունքում 20.2% արդյունքով առաջին տեղում է այգիների բարեկարգումը: Հաջորդաբար դրական են գնահատել նաև խաղահրապարակների կառուցումը՝ 18.7%, բակերի բարեկարգումը՝ 17.6%, կանաչապատ տարածքների ավելացումը՝ 16.5%, քաղաքի արտաքին տեսքի բարելավումը՝ 15.3%, ճանապարհաշինությունն ու փողոցների ասֆալտապատումը՝ 15.2% և նստարանների տեղադրումը՝ 14.5%: 
Հարցին, թե ինչ ծրագրեր ու միջոցառումներ կցանկանային, որ իրականացվեն Երևանում, քաղաքացիների 26.8%-ը նշել է մշակութային բաղադրիչը: Կանաչապատ տարածքների ավելացումն ու խաղահրապարակների կառուցումը 2-րդ և 3-րդ տեղերում են՝ համապատասխանաբար 23.7% և 21.6% հարաբերակցությամբ։
Առանձին գնահատվել են նաև քաղաքային տրանսպորտի, մաքրության պահպանման, բնակիչների անվտանգության, կանաչապատման, մշակութային կյանքի և արտաքին լուսավորության բաղադրիչները։ Վերջինի մասով, ըստ երևանցիների, քաղաքի ամենալուսավոր հատվածը կենտրոնն է, իսկ ամենաքիչ լուսավորվածը՝ Նուբարաշեն վարչական շրջանը:
Երևանում զբոսաշրջության զարգացման համար որպես գերակա ուղղություններ երևանցիները հատկանշել են հին շինությունների պահպանումն ու զբոսաշրջիկների համար գների արհեստական բարձրացման անթույլատրելիությունը:
«Երևանցիները՝ Երևանի մասին» հետազոտության շրջանակում գնահատվել է նաև վարչական շրջանների աշխատանքը՝ կանաչապատման, լուսավորության, անվտանգության և մաքրության չափանիշներով: 1-5 բալանոց համակարգով, ներկայացված յուրաքանչյուր բաղադրիչի մասով առանձին, վարչական բոլոր շրջանները ստացել են 3 և ավելի միավոր: 
Վարչական շրջաններից յուրաքանչյուրում վերջին մեկ տարում բոլոր ուղղություններով կատարված փոփոխություններն էլ հարցվածների մեծ մասը գնահատել է դեպի լավը: 
Հարցման մասնակիցների 77.4%-ն էլ դրական է գնահատել Երևանի ընդհանուր արտաքին տեսքը: 
Այս տարի 1-5 բալանոց սանդղակով գնահատվել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքը, որը հարցվածների գնահատականների ամփոփման արդյունքում կազմել է 4.1 միավոր: Սա, ըստ «Gallup International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանի, բավականին բարձր ցուցանիշ է: Նա նաև հավելել է, որ նույն չափորոշիչով գնահատվել է նաև Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատանքը, որի արդյունքում ամենացածր բալերը ստացել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները: 
Անդրադառնալով հարցման արդյունքներին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը նկատել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է նման հարցումների անցկացումը, ինչը հնարավորություն է տալիս հստակեցնելու համեմատաբար ցածր ցուցանիշներ արձանագրած ուղղությունները՝ դրանք բարելավելու ուղղությամբ առավել նպատակային քայլեր ձեռնարկելու համար: Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը նշել է, որ բակերի բարեկարգման, կանաչապատման և մյուս ծրագրերը լինելու են շարունակական, ինչն ամրագրված է նաև արդեն հաստատված Երևանի զարգացման հնգամյա ծրագրում: 
«Հետազոտության արդյունքները փաստում են, որ տարեցտարի նկատվում է դրական տեղաշարժ, ինչը Երևանի քաղաքապետարանի կողմից կատարած փոփոխությունների ամենալավ ցուցիչն է: Միաժամանակ, այն ուղղություններում, որտեղ առայժմ կան որոշակի դժգոհություններ, մասնավորապես, հասարակական տրանսպորտի, աղբահանության, առանձին դեպքերում էլ արտաքին լուսավորության, կարող եմ վստահեցնել, որ մեծ ծավալի աշխատանք է տարվում՝ նկատված թերությունները շտկելու ուղղությամբ: Մասնավորապես, ժամանակակից տրանսպորտային սպասարկում ունենալու նպատակով միջազգային խորհրդատու կազմակերպության կողմից կատարվում են ուսումնասիրություններ՝ համակարգային փոփոխությունների իրականացման և երթուղային նոր ցանցի ստեղծման ուղղությամբ: Աղբահանության մասով էլ մենք նախ «Սանիթեք»-ի հետ միասին կարողացանք ապահովել նախկինի համեմատ շատ ավելի լավ աղբահանություն և սանմաքրում: Ընթացիկ որոշ դժգոհությունները վստահաբար կշտկվեն: Այդ հարցում մեզ օգնում են նաև բնակիչները՝ տարբեր հարթակներում, սոցցանցերում իրազեկելով առկա թերությունների մասին: Հաջորդ փուլում պլանավորում ենք կոնսերվացնել Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերը և դրանց փոխարեն նորի կառուցումը:
Հաջորդ փուլում արդեն նախատեսում ենք աղբի վերամշակման գործարանի կառուցումը: Սակայն ևս մեկ անգամ հիշեցնեմ, որ մաքուր Երևան ունենալու գրավականը նաև քաղաքի նկատմամբ սրտացավ վերաբերմունքի դրսևորումն է: Ինչ վերաբերում է քաղաքային լուսավորությանը, ապա տեղեկացնեմ, որ 2018 թվականին 28 փողոցում նախատեսվում է փոխարինել լուսավորության ցանցը՝ նոր լեդ լուսատուներով: Այս ուղղությամբ պիլոտային ծրագրեր իրականացվեցին Իսակովի և Մաշտոցի պողոտաներում և մի քանի փողոցներում: Էներգախնայողության հաշվին հնարավոր կլինի շարունակել այս ծրագիրը: Հավելեմ նաև, որ նոր կառուցվող ճանապարհների ծրագրերում ևս հաշվի է առնվում այս մոտեցումը», - նշել է Արմեն Հարությունյանը և ևս մեկ անգամ վստահեցրել, որ քաղաքային իշխանությունները հետամուտ կլինեն քաղաքացիների կողմից առանձին ոլորտներում հատկանշված բարեփոխումների իրականացմանը:

 

Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Երևանի քաղաքապետարանից մանրամասներ են հայտնել Վարդավառին նախատեսված միջոցառումների վերաբերյալ Պեսկովը չի բացառել Կիևի սադրանքները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը ՌԴ-ն և Իրանը հավետ կմնան գործընկերներ. ԻՀՊԿ Ես դեռ կարծում եմ, որ նա կլինի ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուն․ Շիրեր Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով Կիմ Չեն Ընը հետևել է «Կան Գոն» էuկադրային ակшնակրի uպառազինnւթյան փորձարկումներին Երևանի շենքերից մեկում աղջիկն անձնական խնդիրների պատճառով սպառնացել է վերջ տալ կյանքին Շիրակի մարզում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Հրդեh՝ Նորապատ բնակավայրում․ hրշեջ-փրկարարները կանխել են hրդեհի տարածումը Նյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Եվրոպան այսօր հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման վերաբերյալ․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին Ադրբեջանում երկրաշարժ է եղել Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2,954-ի Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր Եվրոպան էլեկտրաէներգիա է արտադրում օդում. արևային էներգիայի արտադրությունը դարձել է «հաջողություն»ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnր Եղանակը Հայաստանում Իրավակարգի և ժողովրդի միջև օրգանական կապի բացակայությունն է պատճառը, որ ՀՀ-ն երկար ժամանակ չի ընկալվել որպես սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունն ապահովելու գործիք․ Փաշինյանի ուղերձը՝ Սահմանադրության օրվա առթիվ Շոգը վերադառնում է Ֆրանսիա․ հայտարարվել է նարնջագույն վտանգի ռեժիմ ԱԱ-2026. Ֆրանսիան հաղթանակ տարավ Պարագվայի նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ «Համահայկական ճակատ» շարժման տեղեկատվական կենտրոնի հաղորդագրությունըԴատարանը տապալեց իր սահմանադրական հիմնական մանդատը․ Ռոբերտ Ամստերդամ Մենք մեր ողջ կյանքում ծառայել ենք Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե ձեր նման` զբաղվել բամբասանքով․ Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը․ «Ուժեղ Հայաստան»ՍԴ-ից այլ բան չէինք ակնկալում. «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանը մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու 7 ուժերի դիմումները եւ թողեց ԿԸՀ որոշումն անփոփոխ․ Գոհար ՄելոյանԻնչպես և սպասվում էր, ՀՀ Սահմանադրական դատարանը, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը` հափշտակելով Ազգային ժողովի մանդատների ⅗-րդը, իրականացնելով ժողովրդի իշխանության բռնազավթում․ «ՀայաՔվե»Քիչ անց կմեկնարկի «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը. Հայաստանի ընտրությունը». միջազգային գիտափորձագիտական կոնֆերանսըՔաղաքացիները համաձայն չեն ընտրությունների արդյունքներին Շնորհավոր ծնունդդ, լավ հայ. քեզ միշտ հիշելու ենք՝ սիրով ու ժպիտով. Մհեր ԱվետիսյանԵրկրի վարչապետի խոսույթը կախված է նրանից, թե այդ օրը ինչ գլխարկով է ելույթ ունենում. Հրայր ԿամենդատյանԸնտրությունները ևս քաղաքական պատերազմի տեսակ են, որտեղ իշխանական գործիքակազմը ախտահարում է քո գործունեությունը. Արեգ ՍավգուլյանԵրկրորդ տարին անընդմեջ ԶՊՄԿ-ում սպորտը, առողջ ապրելակերպը և թիմային ոգին միավորում են հարյուրավոր աշխատակիցներիԳերմանացի գիտնականները հասել են արևի լույսը ջրածնի վերածելու ռեկորդային արդյունավետության 2026 թվականի ընտրություններն աննախադեպ էին մեծ ծավալի քաղաքական հետապնդումներով. Մենուա ՍողոմոնյանԱյսօր ցանկացած ոք իր կարծիքը հայտնելու համար կարող է հայտնվել իշխանությունների թիրախում. Արևիկ ՂալումյանՓաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Տիգրան ԱբրահամյանՄինչև ՍԴ-ի որոշման հրապարակումը, կուզեի մի քանի բան ասել. Նարեկ ԿարապետյանՊետական մարմիններն այսօր զավթված են իշխանության կողմից. Մենուա Սողոմոնյան Պայքարի ամենաարդյունավետ միջոցը հանրության կրթվածության և մեդիագրագիտության բարձրացումն է. Հրայր ԿամենդատյանՄեր երկրում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, և կարևոր է, որ նրանց ձայնը չլռեցվի. Անահիտ Ադամյան«ՀայաՔվե» միավորումն օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանը
Ամենադիտված