20 ամյա աղջիկը հոր Lexus ով վրաերթի է ենթարկել 11 մարդու.
Ուկրաինական Խարկով քաղաքում ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ: Ինչպես հաղորդել է տեղի ոստիկանության ֆեյսբուքյան էջը, մահացել է 6 մարդ, ևս 5-ը տեղափոխվել են հիվանդանոց տարբեր աստիճանի վնասվածքներով: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Պատահարը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 20:45-ին: Հաղորդվում է, որ «Lexus»-ը վարող կինը ավտոմեքենայով մխրճվել է մարդկանց մեջ, ովքեր սպասում էին լուսացույցի կանաչ գույնին: Իսկ 20-ամյա մեղավորը հոր ավտոմեքենան էր վարում:
ՃՏՊ-ի մեղավորը բերման է ենթարկվել: Դեպքի վայրում աշխատում է քննիչների օպերատիվ խումբը: