Երևանում 15-ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է էլեկտրասյանն ու կողաշջվել. բոլոր վիրավորներն անչափահաս են
ՀասարակությունԵրեկ՝ դեկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Ուլնեցի փողոցում 15-ամյա Արտաշես Գեղամյանը իր վարած Volkwagen Jetta մակնիշի 34 ZR 496 համարանիշի ավտոմեքենայով բախվել է էլեկտրասյանը և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Գեղամյանին և նրա տարիքակից 15-ամյա Սամվել Բեկջանյանին ու 15-ամյա Արմեն Մակարյանին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: