Լողորդ Տիգրան Գևորգյանը` Հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերի ոսկե մեդալակիր
Ուշադրության կենտրոնումՀայ մարզիկ Տիգրան Գևորգյանը նվաճել է XIV Հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերի ոսկե մեդալ՝ ազատ լող մարզաձևում: Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:
Խաղերն անցկացվում են հուլիսի 22-ից օգոստոսի 3-ը՝ Լոս Անջելեսում:
«Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության մտավոր սահմանափակումներով 5 մարզիկ Հայաստանը ներկայացնում են աթլետիկա, լող, փաուերլիֆթինգ, և սեղանի թենիս մարզաձևերում:
Տիգրան Գևորգյանը ոսկե մեդալ է նվաճել նաև XIII Հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերում (2011, Աթենք): 2011-ի խաղերի մեդալներ են նվաճել ևս 3 հայ մարզիկ. Նոնա Արոյան՝ արծաթե մեդալ (լող), Բալասանյան Սուրեն՝ բրոնզե մեդալ (վազք), Սպարտակ Հակոբյան՝ բրոնզե մեդալ (թեթև աթլետիկա, ցատկ երկարությամբ):
XIV Հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերին մասնակցում է 7000 մարզիկ աշխարհի 177 երկրից: Մրցումները անցկացվում են 27 մարզաձևում: Խաղերը անցկացվում են 4 տարին մեկ՝ 1968 թվականից: Առաջին անգամ դրանք կայացել են Չիկագոյի Իլինոյսում: