Երևանի ավագանին հաստատեց ՀՀ վաստակավոր արտիստ Սյուզաննա Փիրումյանին բնակարան հատկացնելու նախագիծը
ՀասարակությունԱռավոտից մեկնարկել է և ընթանում է Երևան քաղաքի ավագանու նիստը: Նիստին ներկա գտնվող orer.am կայքի լրագրողը հայտնում է, որ Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 4-րդ նիստում ավագանին հավանություն է տվել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Մարգարյան փողոցի հ.45 շենքի հ.67՝ 65.9 քմ մակերեսով բնակարանը սեփականության իրավունքով անհատույց օտարել Հայաստանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Սյուզաննա Փիրումյանին։