Ինչով է օգտակար տաք թեյը
LifeԿալիֆորնիայի համալսարանի գիտաշխատողներն ուսումնասիրել են թեյի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա և հայտարարել են, որ տաք թեյ նախընտրողների մոտ տեսողության հետ կապված խնդիրներ ավելի քիչ են լինում:
Ըստ գիտաշխատողների՝ տաք թեյն ունի իր յուրահատկությունները և նպաստում է գլաուկոմայի կանխմանը: Հետազոտելով 1600 քաղաքացիների առողջությանը վերաբերող տվյալները՝ գիտաշխատողները պարզել են, որ նրանց 5 տոկոսը գլաուկոմա ունի, և հենց այս 5 տոկոսն է, որ նախընտրում է սուրճը կամ սառը թեյը:
Գլաուկոմայի վրա տաք թեյի դրական ազդեցության մասին թեզը հետագա ուսումնասիրության կարիք ունի, բայց գիտաշխատողները համոզված են, որ թեյն ընդհանրապես լավ է անդրադառնում մարդու տեսողության վրա, քանի որ այն հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք դանդաղեցնում են աչքի բջիջների ծերացման պրոցեսը: