Մեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ Սավգուլյան Ամենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն Գրիգորյան Հնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար


ՀՀ Զինված ուժերում առկա է կարգապահական խախտումների նվազման դրական միտում. Մովսես Հակոբյան

Հասարակություն

Հուլիսի 31-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է 2015 թվականի ձմեռային ուսումնական փուլում զինված ուժերի մարտական պատրաստության և կարգապահական վիճակին առնչվող խնդիրներին և դրանց բարելավման ուղիներին նվիրված կոլեգիայի նիստ: ՊՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հայկական երկու հանրապետություների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում կոլեգիայի նիստին մասնակցում էին նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:

Բացելով կոլեգիայի նիստը և ներկայացնելով օրակարգը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդգծել է, որ երկու կարևորագույն խնդիրների՝ մարտական պատրաստության և կարգապահության հենքի վրա է կազմավորվում անսասան և մարտական ոգու տեր հայրենիքի պաշտպանը: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ նախարարը շեշտել է մարտական պատրաստության և կարգապահության բարձրացմանը նպատակաուղղված աշխատանքը հետևողականորեն շարունակելու և ձեռք բերված արդյունքներն ամրապնդելու անհրաժեշտությունը: 

Սեյրան Օհանյանը նկատել է նաև, որ այն դրական դրսևորումները, որոնք արձանագրվել են հաշվետու ժամանակահատվածում՝ պետք է լինեն ուղենիշ առաջիկա աշխատանքների ընթացքում, իսկ առկա որոշակի բացթողումները շտկելու ուղղությամբ հարկ է ձեռնարկել նպատակային քայլեր:

Ըստ աղբյուրի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմայնանն իր զեկույցի շրջանակում անդրադարձել է ԶՈւ մարտական պատրաստության վիճակին, ներկայացրել է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատականն ու դրա հիման վրա արված վերլուծականը: Ներկայացվել են նաև հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, դրական ձեռքբերումները և արձանագրված որոշակի բացթողումները: Զեկույցում նշվել է, որ որ ուսումնական կիսամյակի ընթացքում պլանային կարգով շարունակվել են մարտական և զորահավաքային պատրաստականության, զորքերի մարտական պատրաստության բարձրացմանը նպատակաուղղված աշխատանքները, առկա խնդիրները, արվեցին կոնկրետ առաջարկներ առկա բացթողումները շտկելու և զինծառայողների շրջանում առավել նպատակաուղղված ուսուցում իրականացնելու ուղղությամբ:

Զինված ուժերի անձնակազմի կարգապահական խնդիրներին նվիրված զեկույցով հանդես է եկել նաև ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ով անդրադարձել է 2015 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված կարգապահական իրավիճակին և զինծառայողների շրջանում անցկացված դաստիարակչական աշխատանքներին: Մովսես Հակոբյանը փաստել է, որ փողոցային արատավոր բարքերի դեմ հետևողականորեն իրականացվող միասնական պայքարի արդյունքում զինված ուժերում արդեն իսկ առկա է կարգապահական խախտումների նվազման դրական միտում, կարևորել է միասնական պայքարին շարունակական բնույթ հաղորդելու և պաշտպանական գերատեսչության ղեկավարի կողմից ուղենշված ցուցումներն ու հանձնարարականները կյանքի կոչելու անհրաժեշտությունը:

Կոլեգիայի նիստի ընթացքում հանդես են եկել մի շարք զորամասերի հրամանատարներ, ովքեր անդրադարձան մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժությունների պլանավորմանը, կազմակերպմանն ու անցկացմանը, դրանց ընթացքում հրամանատարների և շտաբերի կողմից ենթակա ստորաբաժանումների փոխգործակցության ապահովմանը: Զեկույցներում անդրադարձ է կատարվել նաև մարտական պատրաստության կազմակերպման գործընթացում առկա որոշակի հարցերին, դրանց լուծման ուղիներին, զորամասերի հրամանատարության և զինվորական իրավապահ մարմինների արդյունավետ համագործակցությանը:

Ամփոփելով կոլեգիայի նիստը` Սեյրան Օհանյանը նշել է, որ 2015 թվականի առաջին կիսամյակի մարտական պատրաստության ծրագիրն ամբողջովին կատարված է: Պաշտպանության նախարարը նկատել է նաև, որ թե մարտական պատրաստության և թե կարգապահական առումով հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է բավական լուրջ աշխատանք: Մասնավորապես` վերհանվել են զորքերում անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի վրա ազդող բացասական երևույթները, նախանշվել են զինվորական կարգապահության և իրավակարգի ամրապնդման ուղիներն ու միջոցները, Միաժամանակ՝ զինված ուժերի մարտունակության բարձրացման գործընթացն արդյունավետորեն կազմակերպելու, ժամանակակից բանակաշինությանը ներկայացվող պահանջներին համապատասխանեցնելու նպատակով կատարվել են վերադաս հրամանատարության կողմից տրված հանձնարարականները:

Մեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանԱմենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանՀնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Ուկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը». ԱրաղչիԻրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջnցների վերականգնմանը Արտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսները5-ամյա երեխան վրшերթի է ենթարկվել․ ի՞նչ է հայտնի, մանրամասներ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըԻրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց SpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Կիևին Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» ԱՄՆ-ը մտադիր է առաջիկա օրերին շարունակել hարվածներ հասցնել Իրանին. Թրամփ «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ» Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ» Փաստացի, միջազգային հիմնական դերակատարները պաշտպանել են Արցախի ինքնորոշման իրավունքը, իսկ փաշինյանական իշխանությունը մերժել է այդ մոտեցումը և Արցախը հանձնել Ադրբեջանին․ Աբրահամյան Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ» Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ» Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր ԿամենդատյանԻրանի Բուշեր նահանգում պայթյուններ են որոտացելՀուլիսի 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին և 21-ին գազ չի լինելու․ հասցեներԹրամփը Կոնգրեսին տեղեկացրել է Իրանին հասցվող ԱՄՆ hարվածների վերսկսման մասինՄիկոյան փողոցում շղթայական ավտnվթար է տեղի ունեցելԻննսուն ֆիլմ՝ քառասուն երկրից. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնըՀուլիսի 14-ին, 15-ին, 16-ին 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՎլադիմիր Պուտինը պարգևատրել է հայտնի սրտավիրաբույժ Բագրատ ԱլեքյանինՍարի թաղում պերֆորատորով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել է եւ տեղում մահացելՍպերցյանը գնահատել է իր նորամուտը «Ալ Ահլի»-ի կազմումՈրտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղելՀնդիկ երիտասարդները ծեծել ու բռնաբարել են յոթամյա երեխայիԵլենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստերՀինգաստղանի հյուրանոցում 28 հոգի թունավորվել է․ Թուրքիա
Ամենադիտված