Լրագրող. Նեյմարը ցանկանում է հունվարին տեղափոխվել Ռեալ
ՍպորտԻսպանացի լրագրող Իգնասիո Միգելեսը հայտարարել է, որ ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող նեյմարը 2018 թվականի ամռանը ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
«Նեյմարը զղջում էր ՊՍԺ տեղափոխվելու առիթով, չնայած որ գոհ է այն գումարից, որը վաստակում է։ Իրականությունն այնպիսին է, որ նա ցանկանում է հունիսին տեղափոխվել «Ռեալ»։ Այդ մասին նա ասում է ընկերներին, բարեկամներին և, ամենակարևորը, հորը, ում խնդրել է աշխատել այդ տրանսֆերի ուղղությամբ։
«Բարսելոնան» և ակումբի նախագահը ենթադրում են, որ Նեյմարը չի հայտնվի «Ռեալում»։ Սակայն նույնիսկ, եթե դա տեղի ունենա, նրանք կարծում են, որ Մեսսիի շնորհիվ կշարունակեն գերազանցել «Ռեալին»,- լրագրողի խոսքը մեջբերում է «El Bernabéu»-ն։