Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի Ինչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի. հասցեներ Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ․ իրանական կողմը մի շարք պահանջներ է ներկայացրել Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի Հորմուզի կարգավիճակը՝ նեղուցով նավարկությունը թույլատրելու համար Վաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am


«Ես իմ արածը արեցի». Քյավառցին «կլյուչով» ջախջախել է կնոջ գլուխը

TV

http://www.1in.am

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ ավարտվել է Կամո Ս.-ի գործի քննությունը:

Նախաքննական մարմինը 48 –ամյա Կամո Ս.-ին մեղադրանք էր առաջադրել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Տուժողը Կամոյի կինն էր:

Ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ՝ Կամո Ս.-ն հանցավոր արարքը կատարել է հիվանդագին խանգարված վիճակում՝ ցնորազառանցական ապրումների ազդեցության տակ: Կամո Ս.-ն ճանաչվել է անմեղսունակ:

Դատարանը քննել է նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու հարցը:

Ըստ սպանությունից հետո առաջադրված մեղադրանքի՝ 2017 թվականի մայիսի 7-ին, գիշերվա ժամը 3-ի սահմաններում Կամո Ս.-ն իրենց ննջասենյակում «մեքենաների ընթացամասերի նորոգման համար նախատեսված բանալիով»՝ «կլյուչով», իր կին Նինել Ս.-ի գլխին բազմաթիվ հարվածներ է հասցրել ու սպանել է:

Նախաքննության ընթացքում Կամո Ս.-ն իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, թե դեպքի օրն ինքն ու կինը պառկած են եղել ննջասենյակում: Ինքը վեր է կացել, իջել է նկուղ, վերցրել է «կլյուչը», վերադարձել է ննջասենյակ: Կինը անկողնում պառկած էր: Չգիտի՝ քնած էր, թե՝ ոչ: Ինքը աջ ձեռքում եղած «կլյուչով» միանգամից հարվածել է կնոջ գլխին: Քանի անգամ է հարվածել՝ չի հիշում: Տանը միայն իրենց հարսն էր, նա քնած էր կողքի ննջասենյակում, բայց չի լսել ու չի միջամտել:

Տուժողի իրավահաջորդը՝ սպանված կնոջ մայրը, հայտնել է, որ դստերը վերջին անգամ տեսել է մայիսի 4-ին՝ Նինելն իրենց տուն էր եկել Կամոյի հետ:

Դեպքի օրը՝ մայիսի 7-ին, ինքն արթնացել է առավոտյան ժամը 6-ին, զբաղվել է տան գործերով: Իր որդին տուն է եկել ու, թաքցնելով ճշմարտությունը, ասել է՝ գնանք Նինելի տուն, Կամոն Նինելին ծեծել է: Երբ գնացել են, իմացել է, որ գիշերվա ժամը 3-ին Կամոն անկողնում պառկած Նինելի գլխին հարվածներ է հասցրել «կլյուչով» ու սպանել է: Ինքը տեղյակ է եղել, որ Կամոն 2014 թվականից հաշվառված է հոգեկան առողջության կենտրոնում:

Սպանված Նինելի եղբայրը հայտնել է, որ գիշերն իրեն զանգել է եղբոր որդին ու ասել է՝ շտապ դուրս արի, գնում ենք Նինելի տուն: Գնացել են: Նկատել է, որ Կամոյի մեքենան, որը միշտ բակում էր լինում, այնտեղ չէր: Տան մուտքի դուռը բաց էր: Մտել են ներս, տեսել են, որ հյուրասենյակի լույսը վառած է: Նինելի ու Կամոյի ննջասենյակի լույսը վառած չէր, դուռն էլ կիսաբաց էր:

Ինքը բացել է ննջասենյակի դուռը, հյուրասենյակի լույսն ընկել է այնտեղ, ու իրենք տեսել են՝ ննջասենյակի մահճակալին կողքի վրա պառկած է Նինելը, նրա դեմքի շրջանը ամբողջովին արյունոտ էր: Անմիջապես զանգահարել են ոստիկանություն:

Եղբոր տղան արթնացրել է Նինելի հարսին, ով քնած էր ու՝ կատարվածից անտեղյակ:

Ինքը գիտեր, որ Կամոն հոգեկան հիվանդություն ունի: Իմացել է, որ սպանությունից հետո Կամոն մեքենայով հեռացել է տանից, կամովին ներկայացել է ոստիկանության Մարտունու բաժին:

Նինելի ու Կամոյի որդին հայտնել է, որ 2017 թվականի ապրիլին եղբոր հետ մեկնել է ՌԴ՝ արտագնա աշխատանքի: Ծնողների հետ մշտապես խոսել է հեռախոսով: Հոր հետ վերջին անգամ խոսել է մայիսի 6-ին: Դրանից հետո գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, հայրը զանգել է իրեն ու ասել է. «Ես իմ արածը արեցի»: Բայց նա չի ասել, թե ինչ է արել: Ինքն անմիջապես հաղորդագրություն է ուղարկել քեռու տղային ու ասել է, որ մյուս քեռու հետ գնա իրենց տուն: Քիչ անց հայրը նորից է զանգել իրեն ու ասել է, թե իր արածն արել է, ցանկացել է տունն էլ վառել, բայց խղճացել է հարսին ու չի վառել:

Այդ օրվա երեկոյան ինքը հորեղբոր ու եղբոր հետ վերադարձել է իրենց գյուղ և իմացել է, որ հայրը սպանել է մորը: Հայրը հոգեկան հիվանդություն ուներ, խանդի պատճառով անհարկի վիճում էր մոր հետ, ծեծում էր նրան…

Նինելի ու Կամոյի հարսը, որ նրանց հետ նույն տանն էր ապրում ու դեպքի պահին իր ննջասենյակում քնած էր, հայտնել է, որ գիտեր՝ Կամոն հոգեկան հիվանդություն ունի: Նինելն իրեն ասում էր, թե Կամոն նյարդերի հետ կապված խնդիրներ ունի, եթե իր վրա թեկուզ՝ անտեղի բարկանա, ինքն ուշադրություն չդարձնի, միշտ իր կողքին լինի…

Մայիսի 6-ի երեկոյան Նինելն ու Կամոն չեն վիճել օրվա ընթացքում: Բարձր տրամադրություն ունեին: Երեկոյան ինքը խոսել է Ռուսաստանում աշխատող ամուսնու հետ: Կեսգիշերին իր սենյակից լսել է, որ Կամոն դուրս եկավ ննջարանից, միացրեց հյուրասենյակում գտնվող հեռուստացույցը: Մոտ հիսուն րոպե անց նա անջատել է հեռուստացույցը ու գնացել է ննջարան: Ինքը քնել ու այլևս ոչինչ չի լսել: Իրեն արթնացրել է սկեսուրի եղբոր տղան ու ասել է, որ Նինելը մահացել է: Ինքն այդ պահին չի իմացել՝ ինչից է նա մահացել: Գիշերը ինքը Նինելի ննջարանից աղմուկ, վիճաբանություն չի լսել…

Դեպքի վայրի զննության արձանագրության մեջ նշված է, որ սպանված կնոջ դիակի կողքին գցած էր հանցագործության գործիքը՝ արյունոտ «կլյուչը», որի վրա ներկած մազեր կային կպած…

Դատարանը որոշել է Կամո Ս.-ին ազատել քրեական պատասխանատվությունից ու պատժից: Նրա նկատմամբ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ հարկադիր բուժում՝ հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում:

«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններինՆիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի Ինչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի. հասցեներ Դաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ․ իրանական կողմը մի շարք պահանջներ է ներկայացրել Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի Հորմուզի կարգավիճակը՝ նեղուցով նավարկությունը թույլատրելու համար Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա Ղահրամանյան
Ամենադիտված