ՖԻՖԱ-ն կարող է Իսպանիայի հավաքականին զրկել ԱԱ-2018-ի ուղեգրից
ՍպորտԻսպանիայի հավաքականը կարող է զրկվել ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությանը մասնակցելու իրավունքից: Գրում է «Football Italia»-ն:
ՖԻՖԱ-ն մտածում է, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գործերին կարող է խառնվել երկրի իշխանությունը, որը ցանկանում է կազմակերպել ԻՖՖ-ի նոր նախագահի ընտրությունները:
Այս հանգամանքը դեմ է ՖԻՖԱ-ի օրենքներին: Հիշեցնենք, որ ԻՖՖ-ի նախկին նախագահ Անխել Մարիա Վիլյարը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ մեղադրվել է կաշառակերության մեջ:
Հաղորդվում է, որ ՖԻՖԱ-ն նամակ է ուղարկել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային՝ նախազգուշացնելով հետագա վնասների մասին: