Ռուբեն Հայրապետյան. Բոլորդ էլ հասկանում եք, որ Մխիթարյանի բացակայության պատճառն իր մարզավիճակը չէ
ՍպորտՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր «Բանանցում» մասնակցել է ՀՖՖ-ի կողմից տեղադրված արհեստական ծածկով երկու խաղադաշտերի բացման արարողությանը:
Միջոցառման ավարտից հետո ֆեդերացիայի նախագահը պատասխանել է նաև լրագրողներին հուզող հարցերին և անդրադարձել ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին.
«Մխիթարյանը մեծ պրոֆեսիոնալ է, աշխատասեր, նվիրված հայկական ֆուտբոլին և առհասարակ ֆուտբոլին: Կարծում եմ` Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, որը չի կարող երկար գտնվել այս իրավիճակում: Բոլորդ էլ հասկանում եք, որ այստեղ խնդիրը Հենրիխի ֆիզիկական վիճակի ու մարզավիճակի մեջ չէ. պատճառն այլ է: Կարծում եմ` մոտ ժամանակներս ինքս էլ հայտարարություն կանեմ` որոշ բաներ ուսումնասիրելուց և ճշտելուց հետո:
Հանգիստ եղեք, Մխիթարյանն այնպայման կխաղա և կուրախացնի մեզ բոլորիս»,- Ռուբեն Հայրապետյանի խոսքերն է փոխանցում «ArmSport.am»-ի թղթակիցը:
Հիշեցնենք` հայ ֆուտբոլիստը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել նոյեմբերի 25-ին ԱՊԼ-ի 13-րդ տուրի` «Բրայթոն էնդ Հոուվ Ալբիոնի» հետ խաղում (1:0): Վերջին խաղերում ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Մխիթարյանին չի ընդգրկում նույնիսկ թիմի հայտացուցակում: