Օբաման Իրանի հարցով ելույթ կունենա օգոստոսի 5-ին
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իրանի հետ համաձայնագրի շուրջ ելույթով հանդես կգա առաջիկա չորեքշաբթի` օգոստոսի 5-ին:
Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էրնեստը:
Նա պարզաբանել է, որ Օբաման ելույթ կունենա Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանում: Էրնեստը հիշեցրել է, որ հենց այդ համալսարանում է «Ջոն Քեննեդին ելույթ ունեցել» խաղաղության մասին: