Ադրբեջանում մեկ ՃՏՊ-ի հետեւանքով 11 մարդ զոհվել է
Ուշադրության կենտրոնումԱդրբեջանի Գյանջա-Սամուխ մայրուղու վրա ողբերգական հետեւանքներով ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Քյափազ ԹՎ» հեռուստաալիքը, ՎԱԶ 21-06 մակնիշի ավտոմեքենայի մեքենայի վարորդը չի արողացել կառավարել մեքենան, եւ այն կամրջից ընկել է ձորը: Ավտոմեքենայում երեխաների հետ միասին 11 մարդ է եղել: Բոլոր ուղեւորները, այդ թվում՝ երեխաները, զոհվել են, հայտնում է հեռուստաալիքը:
Ճանապարհային ոստիկանությունը հետաքննություն է սկսել զոհվածների ինքնութունը եւ ՃՏՊ-ի պատճառը պարզելու համար: