ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների կիրառումն անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ
HeaderԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի քաղաքացիների և ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների ընդլայնումն անարձագանք չի մնա:
Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ»-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:
«Խորհուրդ ենք տալիս մտածել այն մասին, որ նման սադրանք պարունակող գործողությունները ոչ միայն փլուզում են ռուս-ամերիկյան հարաբերությունները, այլ նաև չեն նպաստում համաշխարհային մյուս խնդիրների լուծմանը: Իհարկե, նման վարքագիծը չի մնա առանց մեր արձագանքի»,- նշել է ՌԴ ԱԳՆ-ը:
Նաև ընդգծվել է, որ Պաշտոնական Վաշինգտոնի որոշումը վկայում է, որ ԱՄՆ-ն առճակատումը սրելու օգտին որոշում է կայացրել: