Իսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է


ՀՀ Առողջապահության նախարարությունը շարունակում է ոչ վարակիչ հիվանդությունների հայտնաբերման (սկրինինգի) ուղղությամբ մեծածավալ ծրագրերի իրականացումը

Հասարակություն

Զարկերակային գերճնշման (Հիպերտոնիա) սկրինինգ հետազոտությունները Հայաստանում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը շարունակում է ոչ վարակիչ հիվանդությունների՝ զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման (սկրինինգի) ուղղությամբ մեծածավալ ծրագրերի իրականացումը։ Ծրագիրը իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության առողջության առաջնային պահպանման օղակի բոլոր բուժ հիմնարկներում՝ քաղաքային պոլիկլինիկաներում և գյուղական՝ ամբուլատորիաներում, բացարձակապես ԱՆՎՃԱՐ հիմունքներով:

Զարկերակային գերճնշում և նրա հետևանքները

Զարկերակային գերճնշումը կամ խոսակցականում ավելի հաճախ կիրառելի՝ «արյան բարձր ճնշումը» մի ախտաբանական վիճակ է, որի ժամանակ արյան ճնշումը նորմայից (տվյալ անձի համար աշխատանքային ճնշման սանդղակից) բարձրանում է և որն էլ ուղեկցվում է օրգանիզմին մի շարք ծանր վնաս հասցնող հետևանքներով: Այս վիճակը սրտից պահանջում է սովորականից ավելի մեծ ջանքեր գործադրել՝ արյունը դեպի արյունատար անոթներ մղելու համար: Արյան ճնշումը գնահատվում է երկու ցուցանիշներով՝ սիստոլիկ և դիաստոլիկ ճնշումներով, որոնք իրենցից ներկայացնում են վիճակ՝ կծկված (սիստոլա) և թուլացած կամ հանգստի (դիաստոլա):

Ինչի՞ կարող է հանգեցնել զարկերակային գերճնշումը և որն է դրա դեմ պայքարի արդյունավետ միջոցը

Զարկերակային գերճնշումը լի է մարդու կյանքին և կենսակերպի որակին վտանգ սպառնացող հետևանքներով: Զարկերակային գերճնշումը՝ ինսուլտի, սրտամկանի ինֆարկտի, սրտային անբավարարության, զարկերակային անևրիզմաների (աորտայի անևրիզմայի), ծայրամասային անոթային հիվանդությունների և երիկամների խրոնիկ հիվանդությունների պատճառն է: Սննդակարգի և կենսակերպի փոփոխությունները կարող են բարելավել արյան ճնշումը և իջեցնել դրա հետ կապված վտանգները, սակայն կենսակերպի փոփոխությունների ոչ արդյունավետ և ոչ գրագետ կազմակերպման դեպքում, հաճախ լուրջ հետազոտությունների և հետագա դեղորայքային բուժման կարիք է առաջանում:

Իրավիճակը Հայաստանում

Համաշխարհային առողջապահական կազմակերպությունների ընդհանուր վիճակագրական տվյալներով՝ սրտանոթային հիվանդություններով տառապում են աշխարհի ազգաբնակչության շուրջ 25 %-ը, որոնց գերակշիռ մասն են կազմում 65 և բարձր տարիքային շեմը հատած անձինք: Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում հիվանդությունը համարվում է երիտասարդ և ընդհանուր բնակչության ցուցանիշներով հիվանդությամբ տառապում են երկրի շուրջ 27% բնակիչները, կրկին գերակշիռ մասն են կազմում 65 և բարձր տարիքային շեմը հատած անձինք: Հիվանդությունը առավել հաճախ հանդիպում է քաղաքային բնակավայրերում:

Համաշխարհային իրազեկման մակարդակը զարկերակային գերճնշման վերաբերյալ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գերճնշումը կամ արյան բարձր ճնշումը համարում է սիրտ-անոթային մահացության հիմնական պատճառը։ Զարկերակային գերճնշման համաշխարհային լիգան (ԳՀԼ, անգլ.՝ The World Hypertension League), որը 85 գերճնշման ազգային միավորումները և լիգաները միավորող կազմակերպություն է, պարզել է, որ ամբողջ աշխարհում գերճնշում ունեցող բնակչության 50% տեղյակ չէ իր վիճակի մասին։ Այս խնդրի լուծման համար ԳՀԼ-ն 2005 թվականին ձեռնարկեց գերճնշման դեմ ուղղված համընդհանուր արշավ և ամեն տարվա մայիսի 17-ը համարեց գերճնշման համաշխարհային օր (ԳՀՕ):

Անցած երեք տարիների ընթացքում նոր ազգային միություններ են անդամակցել ԳՀԼ-ին և այս միտքը հանրությանը հասցնելու գործում եղավ բավականին նորարար։ 2007 թվականին գրանցվեց ռեկորդային մասնակցություն՝ 47 անդամ երկրներից։ Գերճնշման համաշխարհային օրն ընդգրկող շաբաթվա ընթացքում բոլոր այս երկրները՝ տեղական կառավարությունների, մասնագիտական միությունների, ոչ պետական կազմակերպությունների և մասնավոր ձեռնարկությունների հետ համագործակցելով ԶԼՄ-ների և հանրային ակցիաների միջոցով նպաստում են բնակչության շրջանում գերճնշման վերաբերյալ իրազեկվածության տարածմանը։ Այս եղանակով իրազեկումը հասել է ավելի քան 250 միլիոն մարդու։ Քանի որ տարեց տարի այս ամենն ավելի մեծ թափ է ստանում, ԳՀԼ-ում վստահ են, որ իրենք «կհասնեն» արյան բարձր ճնշում ունեցող 1, 5 միլիարդ անձանցից գրեթե բոլորին։

Ի՞նչպես են իրականացվում սկրինինգ միջոցառումները զարկերակային գերճնշման ժամանակ և արդյոք ընդամենը մեկ անգամ բարձր ճնշում ունենալը ուշադրության արժանի՞ փաստ է, թե կարելի է պարզապես մոռանալ այդ մասին և վերջ

Զարկերակային գերճնշման սկրինինգ հետազոտությունը կատարվում է բոլորիս ծանոթ ճնշաչափերի (մեխանիկական կամ էլեկտրական) միջոցով: Սա առօրեական թվացող, սակայն չափազանց կարևոր հետազոտություն է , որը պարտադիր կերպով կատարվում է բուժհիմնարկներում: Ըստ անհրաժեշտության, բժշկի ցուցումով կարող են կատարվել նաև երկրորդային սկրինինգ հետազոտություններ, այս պարագայում օրինակ՝ էլեկտրասրտագրություն կամ սոնոգրաֆիկ որևէ հետազոտություն: Հիշենք, որ բնակարանային պայմաններում կատարվող առօրեական ճնշաչափումները չեն կարող համարվել սկրինինգ միջոցառումներ, քանի որ կան բազմաթիվ նեղ բժշկական (նեղ մասնագիտական՝ սրտաբանական) հանգամանքներ, որոնցից իրազեկ են միայն բժիշկները, դրանցից է օրինակ՝ շողացող առիթմիան, ստենոկարդիան, պարոքսիզմալ տախիկարդիան, բրադիկարդիան և այլն: Այս հիվանդությունների սրացումների (նոպաների) ժամանակ, կատարված ճնշաչափումները կարող են այնպիսի արդյունքներ գրանցել, որոնք կարող են ոչ մասնագետին կեղծ թվալ, սակայն միայն բժիշկը կարող է հասկանալ տվյալ պահին սիրտ-անոթային համակարգում կատարվող հիվանդագին երևույթները: Համաշխարհային սրտաբանական կազմակերպությունները հորդորում եմ նույնիսկ մեկ անգամ զարկերակային գերճնշում կամ առիթմիա ունենալու դեպքում անպայման դիմել բժշկի: Հայերի մոտ ընդունված է խորհուրդ հարցնել հարևաններից, ընկերներից, մտերիմներից, դեղատներից: Բայց միայն բժիշկը կարող է հիպերտոնիայի բուժմանն ուղղված 6 խմբի դեղամիջոցներից ընտրել ամենաօպտիմալը ՝յուրաքանչյուր հիվանդի համար անհատական:

Հիշենք, որ սկրինինգային ծրագրերն իրականացվում են առողջապահության առաջնային հաստատություններում՝ պոլիկլինիկաներում կամ ամբուլատորիաներում: Դրանք ԱՆՎՃԱՐ են և հասանելի Հայաստանի բոլոր քաղաքացիներին: Զարկերակային գերճնշման սկրինինգ կարող են անցնել 30–68 տարեկան բոլոր անձինք՝ անկախ սեռից և բնակավայրից:

Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետինԵրևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքըԻսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ՝ Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբ«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվելՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Երևանի քաղաքապետարանից մանրամասներ են հայտնել Վարդավառին նախատեսված միջոցառումների վերաբերյալ Պեսկովը չի բացառել Կիևի սադրանքները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը ՌԴ-ն և Իրանը հավետ կմնան գործընկերներ. ԻՀՊԿ Ես դեռ կարծում եմ, որ նա կլինի ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուն․ Շիրեր Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով Կիմ Չեն Ընը հետևել է «Կան Գոն» էuկադրային ակшնակրի uպառազինnւթյան փորձարկումներին Երևանի շենքերից մեկում աղջիկն անձնական խնդիրների պատճառով սպառնացել է վերջ տալ կյանքին Շիրակի մարզում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Հրդեh՝ Նորապատ բնակավայրում․ hրշեջ-փրկարարները կանխել են hրդեհի տարածումը Նյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Եվրոպան այսօր հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման վերաբերյալ․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին Ադրբեջանում երկրաշարժ է եղել Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2,954-ի Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր Եվրոպան էլեկտրաէներգիա է արտադրում օդում. արևային էներգիայի արտադրությունը դարձել է «հաջողություն»ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnր Եղանակը Հայաստանում Իրավակարգի և ժողովրդի միջև օրգանական կապի բացակայությունն է պատճառը, որ ՀՀ-ն երկար ժամանակ չի ընկալվել որպես սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունն ապահովելու գործիք․ Փաշինյանի ուղերձը՝ Սահմանադրության օրվա առթիվ Շոգը վերադառնում է Ֆրանսիա․ հայտարարվել է նարնջագույն վտանգի ռեժիմ ԱԱ-2026. Ֆրանսիան հաղթանակ տարավ Պարագվայի նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ «Համահայկական ճակատ» շարժման տեղեկատվական կենտրոնի հաղորդագրությունըԴատարանը տապալեց իր սահմանադրական հիմնական մանդատը․ Ռոբերտ Ամստերդամ Մենք մեր ողջ կյանքում ծառայել ենք Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե ձեր նման` զբաղվել բամբասանքով․ Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը․ «Ուժեղ Հայաստան»ՍԴ-ից այլ բան չէինք ակնկալում. «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանը մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու 7 ուժերի դիմումները եւ թողեց ԿԸՀ որոշումն անփոփոխ․ Գոհար ՄելոյանԻնչպես և սպասվում էր, ՀՀ Սահմանադրական դատարանը, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը` հափշտակելով Ազգային ժողովի մանդատների ⅗-րդը, իրականացնելով ժողովրդի իշխանության բռնազավթում․ «ՀայաՔվե»Քիչ անց կմեկնարկի «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը. Հայաստանի ընտրությունը». միջազգային գիտափորձագիտական կոնֆերանսըՔաղաքացիները համաձայն չեն ընտրությունների արդյունքներին Շնորհավոր ծնունդդ, լավ հայ. քեզ միշտ հիշելու ենք՝ սիրով ու ժպիտով. Մհեր Ավետիսյան
Ամենադիտված