Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանել Կարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Արթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Կկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ


Պարսիկ Անառակը գլուխ է գովել, թե ինքը զվարճացել է հայ կանանց հետ, Հակոբը՝ վիրավորվել ու «վրեժխնդիր» է եղել

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվեց Հակոբ Սախ Բազարյանի գործի դատական քննությունը:

31-ամյա Հակոբը երկքաղաքացի է՝ Հայաստանի և Սիրիայի քաղաքացի: Նա մեղադրվում էր շորթում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով:

Գործով տուժողը՝ Հուման Մանուչեռ Սաֆֆառի Անառակը, դատարանում չէր, նա ընդհանրապես Հայաստանում չէ ու ազգությամբ էլ, ըստ պաշտպանական կողմի, պարսիկ է կամ արաբ: Տուժողի անվան վերջին բաղադրիչը հայերեն չէ, պարզապես համանուն է հայերեն մի բառի, որի իմաստը տվյալ դեպքում տուժողի անվան հետ կապ չունի:

Ըստ մեղադրանքի՝ ամբաստանյալ Հակոբն իր մոտ է կանչել Հուման Անառակին, վերջինիս կամքի վրա ճնշում է գործադրել ու նրա գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու դիտավորությամբ իր մոտ գտնվող ատրճանակի նմանվող առարկան պահել է նրա գլխի ուղղությամբ, բռնություն գործադրելու սպառնալիքով ներկայացրել է գույքային պահանջ ու… հեռացել է:

Ճիշտ է, տուժող Անառակը չի նշել, թե կոնկրետ երբ է տեղի ունեցել հիշյալ դեպքը: Նա մտաբերել է միայն, որ ամբաստանյալ Հակոբը այս արարքը կատարել է Սիրիա մեկնելուց երկու օր առաջ:

Բացի այդ, Հակոբը տուժող Անառակին կոնկրետ գումարային պահանջ չի ներկայացրել, տուժողը կոնկրետ գումարի չափի մասին ոչինչ չի հայտնել:

Չնայած ամբաստանյալին մեղսագրված արարքը ժամանակի ու չափի առումով որոշակի վերացականություն ունի, բայց Հակոբ Սախ Բազարյանի խափանման միջոցը կալանավորումն էր, նա կալանքի տակ էր 2015 թվականի ապրիլի 16-ից:

Հակոբ Սախ Բազարյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա պնդել է, որ տուժող Անառակի նկատմամբ ինքը շորթում չի կատարել, նրան սպառնալիքներ չի տվել: Բայց նրան հանդիպել է մի միջավայրում, որտեղ այդ Սաֆֆառի Անառակը գլուխ է գովել, թե ինքը զվարճացել է հայ կանանց հետ:

Հակոբն էլ, իր ասելով, որպես հայ տղամարդ՝ վիրավորվել ու մեկ անգամ ապտակել է տուժողին: Վերջինս, հնարավոր է, ցանկացել է վրեժխնդիր լինել Հակոբից ու նրան մեղադրել է…

Դատարանն ունկնդրեց կողմերի վիճաբանությունները:

Իր մեղադրական ճառում դատախազը հաստատված գնահատեց Հակոբ Սախ Բազարյանի մեղքը Սաֆֆառի Անառակի նկատմամբ շորթում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով, և միջնորդեց նրան դատապարտել 1 տարի 6 ամիս ազատազրկման:

Հակոբ Սախ Բազարյանի շահերի պաշտպանն իր բողոքում շեշտը դրեց տուժողի հաղորդման անորոշության վրա՝ հանցավոր արարքի կատարման ժամանակի, շորթված գումարի չափի առումով: Պաշտպանն ընդգծեց նաև այն հանգամանքը, որ գործը դատարան մուտք լինելուց հետո տուժող Անառակը գրավոր դիմել է դատարանին ու հայտնել է, թե Հակոբ Սախ Բազարյանն իր նկատմամբ որևէ հանցավոր արարք չի կատարել, իրենից գումար չի շորթել: Տուժողը խնդրել է Բազարյանին չպատժել:

Ինքը՝ տուժողը, այդպես էլ Հայաստան չի եկել, դատարան չի ներկայացել:

Պաշտպանը, ի տարբերություն մեղադրող դատախազի, այն կարծիքին էր, որ իր պաշտպանյալի մեղքը բոլորովին ապացուցված չէ, գործով ոչ մի կոնկրետ ապացույց ձեռք չի բերվել: Պաշտպանը միջնորդեց արդարացման դատավճիռ կայացնել:

Ամբաստանյալը միացավ իր պաշտպանի ճառին: Նա ասաց նաև, թե վերջին խոսք էլ չունի ասելու:

Ընդհանուր իրավասության դատարանը Հակոբ Սախ Բազարյանին մեղավոր ճանաչեց մեղսագրված արարքի՝ շորթում կատարելու համար, դատապարտեց 800 հազար դրամ տուգանքի: Քանի որ ամբաստանյալը մի քանի ամիս գտնվել էր անազատության մեջ, դատարանը նվազեցրեց նրա պատիժը ու վերջնական պատիժ սահմանեց 600 հազար դրամ տուգանք:

Հակոբ Սախ Բազարյանը կալանքից անհապաղ ազատ արձակվեց դատարանի դահլիճում:

Բազարյանի հարազատները ծափահարություններով ողջունեցին դատավճռի հրապարակումը և Հակոբի ազատ արձակումը կալանքից:

Իսկ պաշտպանն ասաց, որ արդարացման առումով ամենայն հավանականությամբ վերաքննիչ բողոք կբերեն:

Իրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ 2-ամյա աղջկա ստամոքսից 250 մագնիս են հանելՍա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանԿարե՛ք Ռուսաստանի բերանը. Զելենսկիի պատասխանը` Ռուբիոյին Ուսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանԱրթուր Ալեքսանյանը բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանԿկարգավորվեն ՀՀ և ՂՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների, մուտքի, ելքի, տարանցման և ժամանակավոր գտնվելու հետ կապված հարցերը Հայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր ԿամենդատյանԵվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Վրաստանի վարչապետի նկատմամբ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըԳորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Փաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհԱնապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա Հայաստանը ԵԽ-ի հետ սերիալների արտադրության նոր կանոնների է անցնում. կոնվենցիա կստորագրվի Ռոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքը ՄՕԿ-ը հաստատել է Ստամբուլի թեկնածությունը 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար Մենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՖրանսիայում դպրոցականների ցույցերի հասցրած վնասը գնահատվել է մոտ 30 մլն եվրո Նարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը ` Հայաստանում Ուսուցչուհու մասնակցությամբ բռնության աղմկահարույց դեպք․ տեսչականը վարույթ է նախաձեռնել Արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից է. Կոստանյան Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթեց Հորդանանի թիմին Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է Արտառոց դեպք՝ Երևանում, վիճաբանության ժամանակ աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջը․ Shamshyan Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրում
Ամենադիտված