Կառլեն Մկրտչյանն ապաքինվել է վնասվածքից
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի և Մախաչկալայի «Անժիի» ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանն ապաքինվել է մեջքի վնասվածքից:
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, Մկրտչյանը միացել է ընդհանուր խմբին և սկսել է մարզումներն առանց սահմանափակումների:
Նշենք, որ թիմը նախապատրաստվում է ԲԿՄԱ-ի դեմ հանդիպմանը: