«Ժողովուրդ». ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը խնդրել է ազատել «Սերժանտական» զորամասի հրամանատարին
Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Արմավիր զորամասերից առավել հայտնի է «Սերժանտական» զորամասի հրամանատար Գեւորգ Ենոքյանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Ենոքյանը առավել հայտնի է Մասո անունով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ենոքյանը խնդիրներ է ունեցել ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի հետ, իսկ վերջինս էլ Սերժ Սարգսյանին «խնդրել» է նրան ազատել այդ պաշտոնից: Նշվում է նաեւ, որ Ենոքյանն ու Երանոսյանը Արմավիրի մարզում «շուկա» ունեն, որն իսկական գլխացավանք է դարձել փոխոստիկանապետի համար: Գեւորգ Ենոքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց Երանոսյանի հետ հակասություններ ունենալու լուրերը եւ վստահեցրեց, թե ինքն այժմ արձակուրդում է: «Ինչի մարդն իրավունք չունի հանգստանալ մի 40 օր»,- ասաց Ենոքյանը: Փորձեցինք տեղեկությունը ճշտել ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից: «Գնդի, օղակի հրամանատարության մեջ նշանակումներն ու ազատումներն ամենօրյա գործընթաց են և ենթակա չեն մեկնաբանման»»,–թերթի փոխանցմամբ ասել է Հովհաննիսյանը։