Մրսածությունը հաղթահարելու 6 տնային միջոց (տեսանյութ)
LifeԵղանակային փոփոխությունների շրջանում մարդիկ պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն իրենց հագուստին և առհասարակ այն պայմաններին, որոնցում անցկացնում են իրենց օրվա մեծ մասը: Հակառակ դեպքում, գրիպն ու մրսածությունն անխուսափելի են:
Ներկայացնում ենք մի տեսանյութ, որում առաջարկվում են տնային պայմաններում պատրաստվող բուժիչ հատկություն ունեցող լուծույթներ և այլ միջոցներ պատրաստելու բաղադրատոմսերը. դրանք կօգնեն ձեզ արագ ոտքի կանգնել:
Առաջարկվող միջոցներից մեկը պատրաստելու համար ձեզ հարկավոր է 4 բաժակ ջուր եռացնել, վրան ավելացնել 1 հատ նախապես կտրատված լիմոն, 1 հատ նախապես կտրատված կոճապղպեղ, ապա տասը որպես անց ջրից հանել վերջիններս և ստացված լուծույթի մեջ ավելացնելով 1 կամ 2 թեյի գդալ մեղր խմել այն:
Ավելին բաղադրատոմսերի մասին՝ տեսանյութում: