Պուտինը Իսրայելի վարչապետին առաջարկել է միասին պայքարել «Իսլամական պետության» դեմ
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին առաջարկել է համատեղել ջանքերը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում:
«Ռոսսիյսկայա գազետա»-ն մանրամասնում է, որ այդ առաջարկը հնչել է հեռախոսազանգով` Կրեմլից «միջազգային բնույթի հեռախոսազանգերի շարքի շրջանակներում»:
Պուտինը ընդգծել է ԻՊ-ից եկող վտանգների դեմ պայքարելու անհրաժեշտությունը բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
Պուտինը նաև հանգստացրել է Նեթանյահուին` Իրանի միջուկային գործարքի հարցով. այդ գործարքից դժգոհ Իսրայելին Պուտինը հիշեցրել է Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի մասին: