«Հրապարակ». Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը շուտով կլքի պաշտոնը
Մամուլ«Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը շուտով կլքի պաշտոնը: Այս մասին հայտնեցին ԱԳՆ մեր աղբյուրները: Ասում են, թե նրա պաշտոնանկության պատճառն առողջական խնդիրներն են: Ամենահետաքրքիրը, սակայն, ապագա դեսպանի պաշտոնի հնարավոր հավակնորդների անուններն են: Առայժմ հստակ չէ, թե ով կփոխարինի Արմեն Խաչատրյանին, շրջանառվում են մի քանի անուններ, օրինակ՝ Իրանում ՀՀ նախկին դեսպան Գրիգոր Առաքելյանի, ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանի: Նաև ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անունը: Նշենք, որ Արմեն Խաչատրյանը Բելառուսում ՀՀ դեսպան է 2010 թվից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։