Հարավային Կալիֆոռնիայի ափին նավթի արտահոս Է տեղի ունեցել
ՄիջազգայինՍանտա Բարբարայի օկրուգում (Հարավային Կալիֆոռնիա) Գոլետա լողափի ափամերձ ջրերում հայտնաբերվել Է նավթի տարածում, որի հետեւանքով առաջացել Է 3,2 կիլոմետր երկարությամբ բիծ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ն, այս մասին հուլիսի 29-ին հաղորդել Է KTLA հեռուստաալիքը:
Նավթի մի մասին արդեն նետվել Է ավազոտ ափ, որը մեծ ժողովրդականություն Է վայելում հանգստաղոցների շրջանում: Աղտոտման աղբյուրն առայժմ հայտնի չԷ, նշել Է հեռուստաալիքը: Միջադեպի վայրում աշխատում Է փորձագետների հատուկ խումբը: Կալիֆոռնիայի զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ նավթի տարածումը կարող Է լինել նավթարդյունահանող հարթակների գործունեության արդյունք: Դրանցից մեկը՝ «Հոլլին», գտնվում Է Գոլետա լողափից 9 կիլոմետր հեռավորության վրա:
Մայիսին նույն շրջանում նավթամուղի հատվածամասի ճեղքվածքի պատճառով տեղի Էր ունեցել անմշակ նավթի խոշորագույն տարածում: Այդ ժամանակ դուրս Էր հոսել 2,5 հազար բարել անմշակ նավթ, դրա զգալի մասը հայտնվել Էր ափամերձ ջրերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: