Քենդալ Ջեններն իր ծննդյան օրը նշել է ռեստորանում՝ ընտանիքի հետ (ֆոտո)
LifeՆոյեմբերի 3-ին Քենդալ Ջենները 22 տարեկան է դարձել: Նա իր ծննդյան օրը նշել է Լոս-Անջելեսի ռեստորաններից մեկում՝ Քիմ Քարդաշյանի, Քանյե Վեսթի, ընտանիքի մյուս անդամների և ընկերների հետ:
Իր ծննդյան օրը Քենդալը ջինս և սպիտակ կարճ շապիկ է հագել, նաև փայլուն բոտֆորտներ:
Քիմ Քարդաշյանը ռեստորան է եկել ամուսնու ուղեկցությամբ, Քեյթլին Ջենների հետ մի անծանոթուհի է եղել, Քրիս Ջենները մենակ է եկել, իսկ Քորթնի Քարդաշյանին ուղեկցել է նրա ընկերը՝ Յունես Բենջիմը:
Այդ օրը Քենդալի այն ընկերները, որոնք չեն կարողացել ներկա գտնվել տոնական երեկույթին, նրան շնորհավորել են սոցցանցի միջոցով: Աստղերը բազմաթիվ բարեմաղթանքներ են հղել Քենդալին և չեն թաքցրել իրենց հիացմունքը նրա նկատմամբ:
