ԱՄՆ կին օրենսդիրները հայտնել են սեռական ոտնձգությունների մասին
HeaderԱՄՆ Կոնգրեսի կին անդամները հայտարարել են, որ բախվել են գործընկերների անվայել պահվածքի հետ: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Մի քանի օրենսդիրներ հայտարարել են, որ տղամարդ գործընկերների կողմից սեռական ոտնձգության են ենթարկվել: Նրանց խոսքով՝ այդ միջադեպերը տեղի են ունեցել տարիներ կամ նույնիսկ տասնամյակներ առաջ: Սակայն նրանք չեն հայտնել նրանց անունները, ովքեր այդ գործողությունները կատարել են:
Կոնգրեսվումեն Լինդա Սանչեսը պատմել է անպատշաճ առաջարկների եւ հպումների մասին: Նա հավելել է, որ Կոնգրեսում չկա այնպիսի ատյան, որտեղ կարելի է բողոքել նման կարգի գործողություններից, քանի որ իրականում օրոնսդիրների գործատուն ընտրողներն են:
Ներկայացուցիչների պալատի անդամ Մերի Բոնոն հայտնել է, որ տղամարդ կոնգրեսականն իրեն ասել է, որ նրան հոգու մեջ է պատկերացնում: Բոնոն նշել է, որ նրան հակադարձել է, որից հետո տղամարդն այլեւս նման մեկնաբանություններ չի արել: Բոնոն հրաժարվել է հայտնել այդ կոնգրեսականի անունը, բայց ասել է, որ նա շարունակում է Կոնգրեսում աշխատել:
Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Հինդա Սոլիսը հայտնել է, որ մի կոնգրեսական իրեն մշտապես անպատշաճ առաջարկություններ է արել: