Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստի Ռուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ


Մարմնավաճառները գաղութում «տեսակցելու» էին Լեդի Հակոբի եղբորորդուն ու ընկերներին. 2 աշխատակից դատապարտվեց

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ սկսվեց, արագացված կարգով ընթացավ և դատավճռի հրապարակումով ավարտվեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում երեք դատապարտյալների ու երեք մարմնավաճառուհիների տեսակցությունը թույլատրած ու կազմակերպած պաշտոնատար անձանց՝ Կարապետ Մկրտչյանի և Խաչիկ Խաչատրյանի գործի դատական քննությունը:

37-ամյա Կարապետ Մկրտչյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետի տեղակալն է եղել, իսկ 58-ամյա Խաչիկ Խաչատրյանը՝ նույն ՔԿՀ-ի հերթապահ խմբի պատասխանատու հերթապահը:

Երկուսն էլ արդարադատության փոխգնդապետներ էին:

Կարապետ Մկրտչյանը արդարադատության ծառայող է եղել 15 տարի, իսկ Խաչիկ Խաչատրյանը արդարադատության համակարգ է փոխադրվել ոստիկանության համակարգից:

Կարապետ Մկրտչյանն ու Խաչիկ Խաչատրյանը մեղադրվում էին նույն հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործը բաղկացած է 3 հատորից:

Գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է 2017 թվականի հունվարի 30-ին: Մեղադրական եզրակացությունը հաստատելու պահին դատախազ Ռ. Երիցյանը առարկել է գործն արագացված ընթացակարգով քննելու դեմ, քանի որ ամբաստանյալներից՝ Կարապետ Մկրտչյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

Կարապետ Մկրտչյանը ձերբակալվել է 2016 թվականի նոյեմբերի 29-ին: Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց է ընտրվել դեկտեմբերի 2-ին:

Սխալ տեղեկատվություն էր տարածվել, թե գործով երկրորդ ամբաստանյալը՝ Խաչիկ Խաչատրյանը, նույնպես գտնվել է կալանքի տակ ու ստորագրությամբ ազատ է արձակվել գործը դատարան մուտք լինելուց հետո: Դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Խաչատրյանը հայտնեց, որ ինքը նախաքննության սկզբից էլ կալանքի տակ չի եղել, նրա նկատմամբ կալանքը երբեք ընտրված չի եղել որպես խափանման միջոց:

Դա իր պատճառն ուներ. Խաչիկ Խաչատրյանը ամենասկզբից իրեն մեղավոր է ճանաչել, տվել է խոստովանական ցուցմունքներ, մասնակցել է առերես հարցաքննությունների ու պնդել է իր ցուցմունքները, այլ կերպ ասած՝ հենց նա է աջակցել հանցագործության բացահայտմանը, ինչը օրենքով դիտարկվում է որպես պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք:

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Կարապետ Մկրտչյանը, լինելով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի տեղակալ, պետի բանավոր հրամանով իրականացնելով կալանավորված անձանց և դատապարտյալների տեսակցությունների թույլատրման գործառույթները, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, ինչով էական վնաս է պատճառել պետության ու արդարադատության օրինական շահերին:

Խաչիկ Խաչատրյանը, լինելով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի հերթապահ խմբի՝ 2016 թվականի հոկտեմբերի 10-ի պատասխանատու հերթապահը, լինելով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, ինչով էական վնաս է պատճառել պետության ու արդարադատության օրինական շահերին:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հոկտեմբերի 10-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Կարապետ Մկրտչյանը ընդառաջել է դատապարտյալ, Լեդի Հակոբի եղբորորդի, Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու համար 15 տարի ազատազրկման դատապարտված, տվյալ ժամանակահատվածում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Ստեփան Հակոբյանի առաջարկին՝ նրա ու ևս երկու դատապարտյալների՝ Ռոբերտ Օսիպյանի ու ՁԻԱՀ-ՄԻԱՎ-ով տառապող, այդ հիվանդության 4-րդ՝ ծանր փուլում  գտնվող  դատապարտյալ Ա. Օ.-ի համար թույլատրել տեսակցություն-«մտերմիկ հանդիպում»՝ երեք մարմնավաճառուհիների՝ Լուիզայի, Ալլայի ու Դիանայի հետ:

Այդ օրը տեսակցության իրավունք է ունեցել բոլորովին ուրիշ դատապարտյալ՝ Վիկտոր Դ.-ն: Հենց նրա անունով էլ ձևակերպվել է Ստեփան Հակոբյանի, նրա ընկերների և երեք մարմնավաճառուհիների տեսակցությունը:

Ընդ որում՝ ձևակերպվել է որպես կարճատև տեսակցություն, բայց տրամադրվել է երկարատև տեսակցությունների սենյակը:

Ըստ մեղադրանքի՝ ՔԿՀ պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Կարապետ Մկրտչյանը այդ տեսակցությունը անօրինական կերպով թույլատրելով՝ ցանկացել է «ամրապնդել հեղինակություն ունեցող դատապարտյալների վստահությունը իր նկատմամբ, ունեցել է իր հետագա ծառայությունը հեշտացնելու անձնական շահագրգռություն»:

Տեսակցության կազմակերպական մասը ապահովելու՝ ակնհայտ անօրինական ցուցում Կարապետ Մկրտչյանը տվել է օրվա պատասխանատու հերթապահ, արդարադատության փոխգնդապետ Խաչիկ Խաչատրյանին, ով, իր հերթին, ըստ մեղադրանքի, ցանկանալով «հաճոյանալ» ՔԿՀ պետի տեղակալին, ունենալ հետագա առաջխաղացում, կատարել է պետի տեղակալի ակնհայտ անօրինական ցուցումը, երեք դատապարտյալներին ու նրանց «հյուր» եկած մարմնավաճառուհիներին տրամադրել է երկարատև տեսակցությունների սենյակը՝ մատյանում իրականությանը չհամապատասխանող գրառում կատարելով, թե դատապարտյալ Վիկտոր Դ.-ն է տեսակցել հարազատների հետ…

Որոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի Քաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՀայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն ԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններինՆիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի
Ամենադիտված