Շաբաթօրյակ Արաբկիր վարչական շրջանում
LifeԱյսօր՝ նոյեմբերի 4-ին, Արաբկիր վարչական շրջանում տեղի է ունեցել շաբաթօրյակ, որին իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերել վարչական շրջանի աշխատակազմը,
կրթօջախները և մի շարք այլ հաստատություններ: Շաբաթօրյակի ընթացքում քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանի հետ վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը շրջայց են կատարել և ծանոթացել շաբաթօրյակի ընթացիկ աշխատանքներին: Շաբաթօրյակի շրջանակներում Արաբկիր վարչական շրջանի այգիները, պուրակները և սիզամարգերը մաքրվել են չորացած տերևներից: Վարչական շրջանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին, ովքեր սրտացավորեն մասնակցեցին քաղաքի մաքրման աշխատանքներին:




