Իսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է


Աշոտ Աղաբաբյանի «Ռեզիդենտը» վեպը կէկրանավորվի իրանցի հայտնի ռեժիսորի կողմից

Հասարակություն

Իրանցի հայտնի ռեժիսոր, համաշխարհային կինոյում մեծ ճանաչում ունեցող Բեհրուզ Աֆղամին պատրաստվում է ֆիլմ նկարել գրող Աշոտ Աղաբաբյանի «Ռեզիդենտը» գրքի հիման վրա։ Դրա մասին ինքը՝ հեղինակը, իմանում է շատ պատահական, երբ զանգահարում են եւ տեղեկացնում, որ Աֆղամին կարդացել է իր գիրքը եւ ուզում է հանդիպել։ «Ինքն իսկապես ոգեւորված էր, եւ պայմանավորվեցինք, որ սցենարի հեղինակը ես եմ լինելու»,-պատմում է Աշոտ Աղաբաբյանն ու հավելում, որ մինչեւ մարտ պետք է ավարտի սցենարը։ Ֆիլմը մեզ արդեն քաջ ծանոթ «Գարնան 17 ակնթարթների» ձեւաչափի նման է լինելու՝ 12 սերիանոց ու 1 ժամ տեւողությամբ գեղարվեստական ֆիլմ։


«Պրոցեսն այսպես է․ ես գրում եմ, իրենք պարսկերեն թարգմանում են ռեժիսորի համար, նա վերջնական տեսքի է բերում եւ ռեժիսորական սցենարի վերածում, որից հետո թարգմանվում է անգլերեն, գերմաներեն, իսկ ես վերջնական տարբերակը պետք է թարգմանեմ ռուսերեն։ Առաջինն արդեն եկան տարան, շուտով կավարտեմ 2-րդ սերիան»,- ասում է հեղինակը։

Հետաքրքիրն այն է, որ իրանցի ռեժիսորը, ով նաեւ իր բոլոր ֆիլմերի սցենարիստն է, առաջին անգամ է աշխատելու այլ սցենարիստի, այս դեպքում՝ հայ գրողի հետ։ «Ինձ ասաց՝ առաջին անգամ եմ այլ հեղինակի հետ աշխատելու, գիտեմ՝ դա տաժանակիր աշխատանք է, եւ կարող է իրար մորթենք, որովհետեւ գրքի հեղինակն ես, իսկ դա ամենածանր բանն է ռեժիսորի համար, դու ուրիշ կերպ ես պատկերացնելու, ես՝ ուրիշ կերպ, բայց ուզում եմ, որ հենց դու գրես, որովհետեւ միայն դու գիտես, թե վեպում ինչն է փաստացի իրականություն, ինչն է քո հորինվածքը։ Դա ոչ մեկի չես ասի, բայց եթե սցենարն ինքդ գրես, ապա ավելի շատ փաստի վրա ես կանգնելու»,- իրանցի ռեժիսորի հետ ունեցած իր զրույցով կիսվում է Աղաբաբյանն ու հավելում, որ ոչ մի խնդիր չի լինելու անունները փոխելու հարցում, քանի որ ինքն է սցենարը գրում, եւ ռեժիսորն էլ նման մտադրություն չունի։

Ֆիլմը լինելու է 3 լեզվով, բայց ո՛չ հայերեն, ո՛չ էլ պարսկերեն, այլ՝ ռուսերեն, անգլերեն, գերմաներեն։ Աղաբաբյանն ընդգծում է՝ քանի որ Աֆղամին է ռեժիսորը, չի կարող միջին մակարդակի ֆիլմ նկարվել. «Նախնական զրույցի համաձայն, նա ուզում է տաղավարներ վերցնել Երեւանում, նույնիսկ թաղամասեր՝ համապատասխան դեկորացիաներով, եւ նկարահանումների մեծ մասն անցկացնել Հայաստանում։ Թեհրանում դա հնարավոր չէ՝ տարբեր խնդիրներից ելնելով»։ Ֆիլմը լինելու է Իրան-Ռուսաստան, հնարավոր է նաեւ՝ Մեծ Բրիտանիա համատեղ արտադրության։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ինչպես նկատում է Աղաբաբյանը, հանդիպումներից մեկի ժամանակ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հետաքրքրություն է ցուցաբերել ֆիլմի նկատմամբ՝ նշելով, որ Հայաստանն անպայման մասնակցություն պետք է ունենա դրանում։

«Իրականում ամոթ էլ է, որ չունենա։ Ամեն դեպքում՝ Ամիրյանն ասաց, որ պատրաստ է հանդիպելու ռեժիսորի հետ, ես էլ մեծ սիրով կկազմակերպեմ նրանց հանդիպումը»,- ասում է նա ու հավելում, որ իրանցի ռեժիսորի հետ ամռանը հանդիպել է նաեւ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ 

Աֆղամին իր հետ հանդիպման ընթացքում շատ կոնկրետ է խոսել․ սցենարն ավարտելու հենց հաջորդ օրը ռեժիսորը պատրաստակամություն է հայտնել նկարահանող խմբի հետ գալ Երեւան եւ սկսել նկարահանումները։ «Ինքն անհամբեր սպասում է, թե երբ եմ ավարտելու, մեր հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու դեկտեմբերի վերջին, քանի որ հիմա ֆիլմ է նկարում Իրանի հյուսիսում»։ Գրողն ընդգծում է, որ այն ամբողջ աշխարհում շրջող ֆիլմ է լինելու՝ մեծանուն հայ հետախույզ, գեներալ-մայոր Հայկ Հովակիմյանի մասին։ «Որտեղ ե՛ւ Արամ Խաչատրյանը կա, որպես իր մտերիմ ընկեր, ե՛ւ պատմական անցքերն են զուտ գաղափարական կաղապարներից դուրս։ Ինձ թվում է՝ հետաքրքիր ֆիլմ է լինելու, եւ կարծում եմ՝ սա առաջին ֆիլմն է, որ կնկարվի նման մասշտաբով։ Ուզում եմ ընդգծել, որ Հայկ Հովակիմյանը շատ մեծ հայորդի է եղել, Զորգեից էլ խոշոր դեմք, որ նրա բերած ինֆորմացիաներով Նոբելյան մրցանակի արժանացած գործ կա։ Իսկական հայորդի, ում անձի հետ եմ կապում մեր քիմիական արդյունաբերության զարգացումը սովետական շրջանում»,- շեշտում է հեղինակը։

Ռեժիսորը գլխավոր հերոսի դերակատարի ընտրությունն առաջարկել է հենց Աղաբաբյանին, ում կարծիքով՝ շատ կարեւոր է այդ հանգամանքը, քանի որ դերասանը կարող է ե՛ւ տապալել ֆիլմը, ե՛ւ հաջողության տանել։ Ավելին՝ Աֆղամին առաջարկել է, որ այն ազգությամբ հայ դերասան մարմնավորի։ «Բայց ես նրան ասացի, որ դա պարտադիր չէ, ամեն դեպքում՝ ում էլ ես ներկայացնեմ, ինքը փորձելու է։ Այս ընթացքում ինձ արդեն բավականին անուններ են տվել, որոնց կողմից միջնորդ մարդիկ գալիս հանդիպում են ինձ, որովհետեւ կասկածից վեր է, որ ֆիլմը մեծ հնչեղություն է ունենալու եւ, բնականաբար, մեծ գումար ու հեղինակություն կբերի այդ դերասանին»,- ասում է Աղաբաբյանն ու նկատում, որ ռեժիսորին նախնական ասել է, թե ում է պատկերացնում այդ դերում, դա հայտնի դերասան Վլադիմիր Մաշկովն է, ով նաեւ մի փոքր խոսում է հայերեն․ «Ես պատկերացնում եմ իրեն այդ դերում, բայց Մաշկովը կարող է թանկ հաճույք լինել, չնայած պարսկական կողմն ասել է, որ ֆիլմի ֆինանսական մասն արդեն լուծված է։ Սա արդեն ժամանակի խնդիր է, ամեն դեպքում՝ ես նրա թեկնածությունն եմ առաջարկել, բայց դեռ Մաշկովի հետ այս մասին չի էլ խոսվել»։

Նշենք, որ Աղաբաբյանի «Ռեզիդենտը» վեպն առաջին անգամ լույս է տեսել 2004-ին։ Հեղինակն ասում է, որ երբ առաջին անգամ այն հրատարակվել է, իրեն խորհուրդ են տվել տպագրել 300 օրինակով՝ պատճառաբանելով, թե մարդիկ գիրք չեն կարդում, բայց ինքը չի կասկածել, որ գիրքը հաջողություն կունենա, ուստի տպագրել է 2 հազար 500 օրինակով, եւ այն 3 ամսում սպառվել է․ «Ես 7 տարի «Ռեզիդենտի» նյութերը հայթայթելու համար վազել եմ ու, իհարկե, գիտեի, որ գիրքը բանվորից մինչեւ նախագահի համար է գրված, բայց չգիտեի, որ մենք այդքան լավ ընթերցող ունենք, 2 հազար 500 օրինակը միանգամից սպառվեց, եւ արդեն 4-րդ ամսում ես նվիրելու գիրք չունեի»։ Մի քանի տարի անց գիրքը վերահրատարակվեց նույնքան տպաքանակով։ Հաջորդ անգամ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի ցանկությամբ այն տպագրվեց, իսկ 4-րդ անգամ՝ արդեն «Բուկինիստ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանի նախաձեռնությամբ։ Ի դեպ, գիրքը, կարելի է ասել, նույն հաջողությունն է գրանցել նաեւ Իրանում՝ 3 անգամ տպագրվելով ու վերահրատարակվելով։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ
hraparak.am

«Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ էԿցրտի՞․ ի՞նչ եղանակ է կանխատեսվում հուլիսի 6-ից 10-ըՈղբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էՈ՞վքեր են անարժան ժառանգները, և ի՞նչ է լինում նրանց բաժնի հետ. ի՞նչ է սահմանում օրենքըՆարեկ Կարապետյանը Վրաստանի օրինակով բացատրել է, թե ինչի հանգեցրեց ընդդիմության կողմից մանդատները չվերցնելըԹուրքիայում անտառային հրդեհ է բռնկվելԼարված իրավիճակ Վեդի խոշորացված համայնքում. Լուսառատում 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցներիՄակրոնը կայցելի ՍիրիաՈւկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակումԿարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը․ թուրք նախարարԻնչ խմել շոգ եղանակին. խորհուրդներ մասնագետիցԻսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակելԻ՞նչ է փոխվում. Կառավարությունը երկարաձգում է արտահանման աջակցության ծրագիրը և ընդլայնում շահառու ապրանքների ցանկըՀայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբՈ՞ւմ է այսօր ծառայում Հայաստանի Սահմանադրությունը. Էդմոն ՄարուքյանՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետինԵրևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքըԻսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ՝ Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբ«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվելՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Երևանի քաղաքապետարանից մանրամասներ են հայտնել Վարդավառին նախատեսված միջոցառումների վերաբերյալ Պեսկովը չի բացառել Կիևի սադրանքները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը ՌԴ-ն և Իրանը հավետ կմնան գործընկերներ. ԻՀՊԿ Ես դեռ կարծում եմ, որ նա կլինի ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուն․ Շիրեր Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով Կիմ Չեն Ընը հետևել է «Կան Գոն» էuկադրային ակшնակրի uպառազինnւթյան փորձարկումներին Երևանի շենքերից մեկում աղջիկն անձնական խնդիրների պատճառով սպառնացել է վերջ տալ կյանքին Շիրակի մարզում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Հրդեh՝ Նորապատ բնակավայրում․ hրշեջ-փրկարարները կանխել են hրդեհի տարածումը Նյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Եվրոպան այսօր հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման վերաբերյալ․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին Ադրբեջանում երկրաշարժ է եղել Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2,954-ի Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր Եվրոպան էլեկտրաէներգիա է արտադրում օդում. արևային էներգիայի արտադրությունը դարձել է «հաջողություն»ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է
Ամենադիտված