ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը 61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին


Անի Երանյան. «Վթարից hետn իմ կյանքnւմ շատ բան փnխվեց»

Life

Tert.amLife-ը գրում է.   

 

Դերասանուհի Անի Երանյանն այս փուլում ներկայանում է «Հետհաշվարկ» և «Ֆուլ հաուս» նախագծերում։ Դեկտեմբերին այս նախագծերը կավարտվեն և Անին կգնա հանգստանալու, ուժերը վերականգնելու, մասնագիտական նոր ճանապարհներ փնտրելու և իրեն նոր միջավայրում փորձելու։ Tert.am Life–ը հետաքրքիր զրույց է ունեցել վերջերս քչախոս դարձած դերասանուհու հետ։

–Անի, վերջին շրջանում քեզ չենք տեսնում հեռուստասերիալներում, որոնք նույն օրը նկարահանվում են ու եթեր հեռարձակվում, սակայն «Ֆուլ հաուսը» մոտենում է իր ավարտին, «Հետհաշվարկը» 24 մասանոց նախագիծ է։ Հիմա անհամեմատ ավելի շատ են նկարահանվում ֆիլմեր, թեև դրանց մեջ քիչ են որակյալները։  Որպես դերասանուհի` ունե՞ս ընտրություն, թե՞ հնարավոր է հաջորդ պահին ինքդ էլ ստիպված լինես ներկայանալ մի  նախագծում, որը լիարժեք չհամապատասխանի չափանիշներիդ։

–«Ֆուլ հաուսի» ավարտից հետո ուզում եմ  դադար առնել։ Դերասանի մասնագիտությունը ժամանակավորություն ունի, դու պետք է նաև այլ աշխատանքով զբաղվես։ Ես ունեմ երկրորդ կրթություն, ամեն վայրկյան կարող եմ լրիվ այլ աշխատանք էլ անել։ Քանի որ տեղափոխվել եմ Մոսկվա, ժամանակ կունենամ ավելի շատ աշխատել ինձ վրա։

Բացի այն, որ սա մեր սիրած աշխատանքն է, յուրաքանչյուրս աշխատում ենք նաև գումարի համար։ Ես շատ ուրախ եմ, որ նկարահանվում են հեռուստասերիալներ, մարդիկ կարողանում են գումար աշխատել, բնականաբար, պետք է տեղ տալ նոր դեմքերին, սակայն հեռուստացույց նայելիս պետք է  հասկանաս, որ, գոնե, մասնագիտական խոսք կա։ Հեռուստացույցը միացնում ես, տեսնում, որ շատ տարբեր մարդիկ կան։ Իհարկե, շատ լավ է նոր մարդկանց ներկայությունն էկրաններին, սակայն  ցանկալի է, որ ռեժիսորներն ու պրոդյուսերները չգնան քիչ գումար վճարելու հետևից ու էկրան բերեն ամեն պատահածի։ Հաճախ հրավիրում են դերասանուհուն, նա ասում է իր հոնորարի չափը, ասում են՝ հաջողություն, բերում են ավելի քիչ վարձատրությամբ ոչ պրոֆեսիոնալ մարդու։ Նայում ես, մեկը չի կարողանում խոսել, մյուսը լեզվի արատ ունի։ Գոյություն ունի Թատերական ինստիտուտ, կան լիքը երեխաներ, որոնք, իրոք, տաղանդավոր են, կարող է մարդն ավարտած էլ չլինի, բայց հիմք ունենա։

Ես չեմ ասում, որ ի սկզբանե պրոֆեսիոնալ եմ եղել կամ հիմա եմ շատ պրոֆեսիոնալ։ Ես ինձ գնահատական չեմ տալիս, բայց, համենայն դեպս, կրթություն ունեմ, փորձում եմ ինչ–որ բան անել, նոր ուղղություններ բացահայտել իմ մեջ։

Ժամանակիներբ ինքդ էիր նոր սկսումչկա՞ր այդ խնդիրը։  Տարիներ առաջ էլ քեզ էինմեղադրումքննադատում։

 

–Ժամանակին այսքան շատ չէր։ Ես կրթություն ունեմ։

 

Հետաքրքիր էխոսեցիր Թատերական ինստիտուտիցսակայն տարիներ առաջ ասում էիր,որ այնքան կարևոր չէ կրթությունըորքան նկարահանման հրապարակում կուտակածփորձը։

–Հիմա էլ եմ ասում, որ, անգամ, եթե կրթություն չունեն, գոնե հիմք ունենան, բայց չեն կարողանում խոսել։ Չեմ ուզում անուններ տալ, բայց դա ահավոր է։ Ես շատ ուզում նայել, թե իմ գործընկերներն ինչ են անում, սցենարիստներն ինչ են գրում, ռեժիսորներն ինչ են նկարում։ Ինձ դա հետաքրքիր է, բայց ես չեմ կարողանում նայել։

–Անի, տարիներ առաջ մենք հրաժեշտի հարցազրույց արեցինք, դու պատրաստվում էիր գնալ Մոսկվա և այնտեղ բիզնես սկսել, սակայն  ընդամենը 1 ամիս անց վերադարձար Հայաստան։ Ասացիր, որ չկարողացար հարմարվել։ Այն ժամանակ քո վերադառնալը նաև անձնական կյանքովդ էր պայմանավորված, իսկ հիմա ի՞նչն է քեզ տանում Մոսկվա, որտեղ գտել ես խաղաղությունդ։

–Այն ժամանակ չկարողացա մնալ, որովհետև ինձ էստեղ պահող բան կար` անձնական կյանքս, որի հետ կապված խնդիրներ էին առաջանում։ Հիմա չունեմ այդ խնդիրը։ Տարիքս էլ իրենն անում է։ Ցավոք, էլ 20 տարեկան չեմ, ուղեղով եմ մտածում։ Հասկացա, որ ուզում եմ փոխել բնակությանս տեղը։

–Հաճախ, նման որոշումը հետևանք է լինում դեպրեսիայի, ինչ–որ բանի հետ չհարմարվելու։ Ինչի՞ց ես ուզում հանգստանալ։

–Ինձ միջավայրի փոփոխություն էր պետք։ Որպես մարդ` ուզում եմ հանգստանալ, լիցքաթափվել, նոր լիցքեր վերցնել։ 4 տարի, իրոք, շատ բուռն ենք աշխատել։ Այստեղ արագ նկարահանումներ էինք անում, հետո երկրից երկիր մեկնում։ Իհարկե, շատ լավ փուլ էր, բայց դա, ի վերջո, քո առողջությունից է դուրս գալիս։ Ուզում եմ դադար տալ, առողջությանս հետևել։

–Քո հոգնածությունը ֆիզիկակա՞ն է, թե՞ հոգեբանական։

–Նաև հոգեպես եմ հոգնել։ Ցավով եմ ասում, բայց մարդիկ մի քիչ չարացել են իրար հանդեպ։ Դա մեզ վրա ավելի շատ է անդրադառնում, որովհետև անընդհատ մեր մասին այնպիսի բաներ ենք կարդում... Էնտեղ հանգիստ դուրս եմ գալիս, քայլում, մետրոյով երթևեկում, սրճարան գնում։ Ես այդպիսի բաների կարոտ եմ։

Մեկ–մեկ «Ֆուլ հաուսի» անձնակազմը հումորներ էր անում, որովհետև նկարահանումների ընթացքում կարող էի ասել` երեխեք, ինձ մի քիչ արագ նկարեք, տոմս գնեցի, մի քանի ժամից մեկնում եմ Մոսկվա, ասում էին` 2 օրից նկարահանում ունենք, ասում էի, ոչինչ, վաղը հետ կգամ։ Պարբերաբար նման բաներ էի անում, մինչև վերջնականապես տեղափոխվեցի։

–Տարիների ընթացքում իմունիտետ ձեռք չե՞ս բերում քո անձի շուրջ ծավալվող քննարկումների հանդեպ։

–Իմունիտետ ձեռք ես բերում, բայց գալիս է մի պահ, երբ հոգնում ես։ Ուզում ես քո մասին ոչինչ չլսել։ Ամեն ինչից հոգնած եմ։

Մոսկվայում առանձին եմ ապրում, ոչ թե հորս հետ, սակայն հանգստյան օրերն իրար հետ ենք անցկացնում։ Ինձ համար շատ դժվար է, որ մամայիցս եմ հեռու, բայց դա ժամանակի հարց է։

–Նախատեսում ես մայրիկիդ քեզ մո՞տ տանել։

–Հա, առաջ Աստված, չեմ  ուզում ոչինչ պլանավորել։ Ճիշտն այսօրով ապրելն է։  Երբ կյանքումդ հասնում ես ինչ–որ կետի, որից հետոն կարող էր չլինել, գիտես, որ կարող էիր չքայլել (նկատի ունի՝2015-ին տեղի ունեցած վթարը, հեղ.), սկսում ես ապագայի մասին այդքան շատ չմտածել ու չխոսել։ Այսօրն ամենակարևորն է, նպատակներ ունեմ, բայց դեռ չգիտեմ` ինչպես կստացվի։ Մեկ էլ տեսար, վերադարձա Հայաստան կամ տեղափոխվեցի ԱՄՆ։ Ես անկանխատեսելի եմ։

–Անկանխատեսելի ես միայն շրջապատի՞ համար, թե, երբեմն, ինքդ էլ ես զարմանում կայացրածդ որոշումից։

–Չէ, ես արդեն ինձանից չեմ զարմանում։ Ես ինձ լավ եմ ճանաչում։ Նման որոշումներն ինձ էներգիա ու ուժ են տալիս։ Երբեմն անկանխատեսելի բաներ անելն այնքան լավ է, լիցքաթափվում ես։

Ժամանակին քայլեր էիր անում բիզնեսում։ Հիմա ունե՞ս բիզնես։

–Չէ, կոնկրետ իմ բիզնեսը չունեմ, սակայն ժամանակի ընթացքում կունենամ։

–Անի, տարիներ առաջ տեսնում էինք քեզ ընկերներիդ հետ, աշխույժ միջավայրում։ Հիմա ավելի հանգիստ ես, հավաքույթներին քեզ չենք տեսնում։ Տպավորություն է, մենակությունը կենսակերպ է դարձել։

–Թինեյջերական տարիքից դուրս եմ եկել։ Ընկերներիս հետ ժամանակ անցկացնում եմ, սակայն 1 տարուց ավելի է, Երևան գալիս եմ միայն  նկարահանումներիս օրերին, նույնիսկ 1 օր շուտ չեմ գալիս։ Ժամանակ, գրեթե, չեմ ունենում, եղածն էլ մամայիս հետ եմ անցկացնում, որովհետև իրեն շատ եմ կարոտում։ Բացի այդ, բոլորն իրենց կենցաղն ու ընտանիքն ունեն։ Իհարկե, էլի հավաքվում ենք, բայց, երևի, բոլորս մեծացել ենք։

–Ընկերական շրջապատդ փոխվել կամ մաղվե՞լ է։

–Տարիների հաշվին մաղվել է։ Տարիների ընթացքում այնքան բան է մաղվում` զգացմունքներ, մարդիկ, հասկացողություն...

–Ավելի ինքնամփոփ ու տխո՞ւր ես դարձել։

–Ավելի ռեալ։ Դա վթարից հետո եղավ։ Այդ ժամանակ շատ բան փոխվեց։

–Ի՞նչ հասկացար վթարից հետո։

–Երբ դու լավ ես, բոլորը լավ են, երբ վատ ես, քչերն են կողքիդ ու փորձում այնպես անել, որ լավ լինես։ Իմ վթարից հետո կյանքումս շատ բան եղավ։ Երևի, այդպես ավելի լավ էր։

–Դրանից հետո մեքենա վարո՞ւմ ես։

–Հա իհարկե։

–Վախերդ հե՞շտ ես հաղթահարում։

–Ես փորձում եմ իմ մեջ վախ չպահել, որովհետև որքան Աստծուն մոտ ես, պետք է վախ չունենաս։ Աստված իմ մեջ է։

–Հիմա ո՞րն է կյանքիդ գլխավոր նպատակը։

– Երևի թե, կուզում իմ կարիերայում նոր բաներ սկսել։ Մոսկվայում քայլեր անելու նպատակներ ունեմ։

Քանի տարի էլ ապրեմ, երևի, առաջին հերթին կուզեմ ոչինչ չկարողանա անդրադառնալ իմ մարդ տեսակի վրա և ես միշտ մնամ մարդ` հասկացող, ներող, սիրող։ Կարող է պահեր լինեն, երբ սառը դառնամ, բայց ամենակարևորն այն է, որ մարդկային հատկանիշներն իմ միջից չկորչեն։ Կարողանամ մնալ այնպիսի զավակ ծնողներիս համար, որ իմ պատճառով երբեք գլուխները չկախեն։

 

–Մոսկվայում մեկնարկային դիրքում ես լինելու։ Կան մարդիկ, որոնք որոշակի անուն ձեռք բերելուց հետո ասում են, որ չեն գնա քասթինգի։

–Դա ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է, որովհետև դերասանը պիտի գնա  քասթինգի։ Քո ֆիլմերը կարող է լավը լինեն, սակայն դու չհամապատասխանես տվյալ դերին։  Իմ մասին էլ են ասում, որ քասթինգի չեմ գնում, վերջերս իմացա։ Իրականում, այդպես չէ։

–Թինեյջերական տարիքում ավելի հեշտ սիրում ես, դժվար ներում։ Մեծանալու հետ հասկանում ես, որ ավելի լավ է ներես ու հանգիստ ապրես, բայց, երբեմն, ավելի դժվար է դառնում սիրելը, քո կյանք նոր մարդ թողնելը։ Քեզ մոտ ինչպե՞ս է։

–Ես միշտ ներում եմ ու բաց թողնում։ Կարող եմ ներել, բայց այդ մարդն այլևս տեղ չունենա իմ կյանքում։ Ես շատ դժվար եմ իմ կյանք մարդկանց թողնում։ Այն ժամանակ էլ էի այդպես ասում, բայց ինքնաբերաբար իմ կյանք նոր մարդիկ էին մտնում։ Հիմա չէ։  Ես կարող եմ մարդու հետ շփվել, բայց իմ կյանքում տեղ չտալ։ Մենք կարող ենք տվյալ պահին աշխատել իրար հետ ու վերջ։ Իմ կյանքում շատ քիչ մարդ է մնացել, չեմ ուզում, որ իրենք անհետանան։

–Վախենո՞ւմ ես նոր մարդկանց հետ մտերմանալ։

–Այո։ Այս կյանքում միակ բանը, որից վախենում եմ, մարդու կորցնելն է։ Երբ ես ինչ–որ մեկին հանում եմ իմ կյանքից, այդ մարդն այլևս տեղ չի ունենում իմ կյանքում։ Դա նման է ինչ–որ մեկի մահանալուն։

 

–Անի, հիմա կողակից ունե՞ս։

–Չեմ ուզում խոսել այդ մասին։

–Կնոջ համար որքանո՞վ է կարևոր կողակից ունենալ` կյանքը լիարժեք վայելելու համար։

–Եթե կողակից ունես, նա պետք է լինի այնպիսի մեկը, որը կյանքդ կհեշտացնի, կգեղեցկացնի։ Եթե պետք է լինի մեկը, որը բարդացնում է կյանքդ, ավելի լավ է չլինի։ Ավելի լավ է մենակ մնաս, քան իր հոգսը դու տանես։ Կարևորն այն է, որ միասին փորձեք ինչ-որ բան փոխել, ոչ թե միայն դու կամ միայն նա։



ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը 61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՎրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվել Դիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիՀայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատուն Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանա
Ամենադիտված