«Փյունիկ»-ը հրաժարվել է 5 ֆուտբոլիստի ծառայություններից
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկ»-ը հրաժարվել միանգամից 5 ֆուտբոլիստի ծառայությունից:
Նոր մեկնարկող առաջնությունում իրենց ելույթները «Փյունիկ»-ում չեն շարունակի Ջերեմիա Ջոնը, Ռումյան Հովսեփյանը, Գրիգոր Հովհաննիսյանը, Մասիս Ոսկանյանը և Սեզար Ռոմերոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Փյունիկ»-ի մամուլի ծառայությունը:
Ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը պաշտպանի, կիսապաշտպանի ու նիգերիացի հարձակվողի հետ, իսկ Ռոմերոյի ու Ոսկանյանի հետ պայմանագրերի ժամկետն ավարտվելուց հետո կողմերը համաձայնության են եկել չերկարաձգել այն: